Լրահոս

25.06.2013 10:52


«Քանի դեռ օֆշորապատ Կճոյանը թեմի առաջնորդ է, օր օրի նվազելու է պատկառանքն առ եկեղեցի»

«Քանի դեռ օֆշորապատ Կճոյանը թեմի առաջնորդ է, օր օրի նվազելու է պատկառանքն առ եկեղեցի»

Քանի դեռ բենթլիասեր ու օֆշորապատ Կճոյանի պես սրիկան ոչ ավել, ոչ պակաս թեմի առաջնորդ է ու արքեպիսկոպոս, զարմանալու չէ, որ ժողովրդի մոտ օր օրի նվազելու է հարգանքը, հավատն ու պատկառանքն առ եկեղեցի ու հոգևորական:
Ասածիս դրսևորումներից մեկն էլ օրերս պատահել է Արագածոտնի Օհանավան գյուղում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ: Բանն այն է, որ տեղի գյուղացիներից մեկը յուրացրել է երկեղեցուն պատկանող հողակտոր և վեր է ածել այն իր այգու: Այնպես է ստացվել, որ Սաղմոսավանքի մասին ինչ–որ ռեպորտաժ պատրաստելու համար այդտեղ է ժամանել Շողակաթի նկարահանող խումբը, որը ուզեցել է նկարահանել նաև եկեղեցապատկան տարածքները, սակայն այդ գյուղացու ընտանիքը արգելել է նկարահանել «իրենց» տարածքը, ինչին միջամտել է եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Եփրեմը. Արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները եւ հարվածները: Պատառոտվել է հոգեւորականի սքեմը, պոկվել նրա խաչը...
Պարզապես խայտառակություն ու սրբապղծություն, այլ բառեր չեմ գտնում իրավիճակը նկարագրելու համար:

Սերգեյ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը