Լրահոս

25.06.2013 19:34


Օգտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ հետազոտվելու հնարավորությունից

Օգտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ հետազոտվելու  հնարավորությունից

Հունիսի 28-ի ժամը 15:00-ից 21:00-ն Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման վայրում /Հյուսիսային պողոտա, 11/, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է իրականացնել «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» հանրային միջոցառումը:

Ընդամենը 20 րոպեի ընթացքում մեր քաղաքի անցորդները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և ետթեստային խորհրդատվությունն իրականացվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից վրաններում, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ կապահովվի հետազոտության գաղտնիությունը:

Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարևորությունը մեր հասարակությունում և փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամոթ չէ, այլ նախեւառաջ, սեփական առողջության մասին հոգալու նշան է: Հետազոտությունն անանուն է, անվճար և գաղտնի:

Այս խորագրի վերջին նյութերը