Լրահոս

25.06.2013 09:27


Հարցում EBRD-ին

Հարցում EBRD-ին

TO: Kevin Bortz, Director, Natural Resources

Alistair Clark, Corporate Director, Environment and Sustainability

Dr. DariuszPrasek, Director, Project Appraisal Environment & Sustainability Department

BiljanaRadonjic Ker-Lindsay, Head of Civil Siciety Engagement Unit,

ValeriuRazlog, Head of RO Yerevan

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն «Global Greengrants Fund» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգային ծրագիրը: Նախագծի նպատակն է բարձրացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Deno Gold Mining Company» ընկերության հարաբերությունների
թափանցիկությունը: Տվյալ նախագծի շրջանակներում մեր կազմակերպությունը պատրաստել է մի շարք հարցեր EBRD-ին:
2012թ. EBRD-ի կայքում տեղեկատվություն հայտնվեց «Deno Gold Mining Company» ընկերությանը վարկ տրամադրելու մասին (http://www.ebrd.com/pages/about/policies/pip.shtml): Նշված է, որը վարկը կարող է տարածվել նաեւ Հայաստանի վրա, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում Կապանում. փակ եղանակով շահագործում է Կապանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: Նաեւ ասված է, որ վարկը նախատեսված է «շրջակա միջավայրի, սոցիալական պայմանների, առողջության եւ անվտանգության, ինչպես նաեւ գործունեության թափանցիկության վերաբերյալ ավելի բարձր չափանիշների եւ փորձառնության հաստատման համար» (Setting higher standards in terms of transparency and environmental, social and health and safety (ESH&S) practices): Հայաստանի համար վարկի տրամադրումը որոշակի մեկնարկային պայմաններ ունի` պետք է ընդունվի եւ իրականացվի Բնապահպանական եւ սոցիալական միջոցառումների պլանը (Environmental and Social Action Plan), որպեսզի DGMC-ի
գործունեությունը համապատասխանեցվի բանկի պահանջների կատարմանը, DGMC-ն պետք է հավատարիմ մնա «Հրապարակիր, թե ինչի համար ես ծախսում» (Publish what you pay) սկզբունքին, որպեսզի հետագայում երկրում բարձրացվի հանքարդյունաբերական ոլորտի թափանցիկությունը:
Այսպիսով, մենք խնդրում ենք պարզաբանել հետեւյալը`
1. EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան եւ հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միեւնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է , որ դիմել է EBRD-ին վարկի համար:
Հարց` արդյո՞ք EBRD-ն բանակցություններ է վարում «Deno Gold Mining Company»-ի կամ նրա սեփականատեր «Dundee Precious Metals»-ի հետ Հայաստանում գործողություն իրականացնելու համար վարկ տրամադրելու ուղղությամբ: Մենք փորձեցինք բանկի ներկայացուցիչներից պարզել այս հարցը
Կապանում եւ նամակ ուղարկեցինք հանդիպման խնդրանքով: Բայց, ցավոք, պատասխան չենք ստացել:
2. Հաշվի առնելով այն փաստը, որ «Deno Gold Mining Company»-ն բազմիցս հայտարարել է այն մասին, որ մտադիր է Շահումյանի հանքավայրի զարգացման համար անցնել հանքի բաց շահագործման, ապա առաջանում է հետեւյալ հարցը` արդյո՞ք Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հարցը ներառված է վարկի տրամադրման վերաբերյալ բանակցային գործընթացի մեջ:
3. 2013թ. հունիսի 17-ից «Deno Gold Mining Company»-ն փոխել է իր անվանումը` դառնալով «Dundee Precious Metals Kapan»: Արդյո՞ք դա նշանակում է, որ ընկերությունը կարող է վարկ ստանալ EBRD-ից
ուղղակիորեն` որպես բանկի հաճախորդ, ինչպիսին Կանադայում «Dundee Precious Metals»-ն է: Եւ արդյո՞ք դա մեղմացուցիչ պայման չէ հայկական ներկայացուցչության համար:
4. EBRD-ն արդեն վարկ տրամադրել է «Deno Gold Mining Company»-ին Գեղանուշի պոչամբարի վերակառուցման համար: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2008թ-ին: Հարց` արդյո՞ք EBRD-ն այդ նախագծի վերաբերյալ մոնիտորինգ անցկացրել է, եւ եթե անցկացրել է, ապա ինչպիսի՞ն են մոնիտորինգի արդյունքները: Մեր կողմից նշենք, որ նախագիծն իրականացնելիս` չեն պահպանվել սոցիալական պատասխանատվության սկզբունքները, քանի որ անտեսվել է Գեղանուշ գյուղի բնակիչների կարծիքը, ովքեր նախագծի դեմ 134 ստորագրություն են հավաքել: Պոչամբարը կառուցվել է խախտումներով եւ
նախագծից շեղումներով: Այս մասին ասված է Փորձագիտությունների ազգային բյուրոյի 21.03.2013թ. թիվ 13-0016 եզրակացության մեջ, որը ներկայացվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարան:
Մենք հույս ունենք, որ ընդունված սոցիալական եւ էկոլոգիական
պատասխանատվության սկզբունքների համաձայն` EBRD-ն անուշադրության չի մատնի մեր նամակը եւ ստացված պատասխանները կբարձրացնեն Հայաստանում «Dundee Precious Metals Kapan»-ի գործունեության թափանիկությունը:
Կանխավ շնորհակալություն:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը