Խոսելով մեր երկրում առկա ընտրական համակարգի ու 5000 դրամով քվեարկող էլեկտորատի մասին՝ Նիկ(կ)ոլ Փաշինյանն ասում է. «Երբեմն, երբ ասում են՝ ժողովուրդը ծախվեց 5000 դրամով, սա երբեք չեմ ընդում, որովհետև եթե ժողովուրդը ընտրակաշառք է վերցնում ու ընտրակաշառքով քվեարկում, ուրեմն միգուցե ավելի արժեքավոր այլընտրանք չի՞ տեսնում, քան 5000 դրամը»:
Նկատենք, որ Նիկ(կ)ոլի ասածը փայլուն ինքնագնահատական է։ Նա, երևի, մանրակրկիտ վերլուծության է ենթարկել իր անցած քաղաքական ճանապարհը ու եկել այն եզրահանգման, որ ինքն իրոք որ այնքան չկար, որ, օրինակ, 2010թ. տեղի ունեցած մեծամասնական ընտրությունների ժամանակ (թիվ 10 ընտրատարածք) Կենտրոն համայնքի բնակիչները նախընտրեցին 5000 դրամը և չքվեարկեին իր օգտին։ Մարդկանց մի մասը, փաստորեն, քվեարկեց Նիկ(կ)ոլ Փաշինյանի ներկայիս գործընկեր Արտաշես Գեղամյանի անհայտ կուսակցի օգտին։
Նույնը տեղի ունեցավ նաև 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Քվեարկողների մի մեծ մասը ավելի արժեքավոր համարեց 5000 դրամը և մեկ բաժին խորովածը, քան Նիկ(կ)ոլի օգտին քվարկելը։ Արդյունքում մեծամասնական այդ տարածքից պատգամավոր դարձավ Լֆիկ Սամոն։
Այնպես որ, 5000 դրամի ու ավելի ցածրարժեք քաղգործիչների մասով Նիկ(կ)ոլը լրիվ ճիշտ գնահատական է հնչեցրել։ Ինքնագնահատական։
Նիկ(կ)ոլի հաջորդ պնդումը. «Քաղաքական քսանամյա պատմությունից իմ առաջին հետևությունը հետևյալն է՝ եթե քաղաքական առաջնորդությունը չի կարողացել, չի կարողանում և որոշակի ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծված չեն, որոնք ժողովրդին կառաջնորդեն դեպի հաղթանակ՝ ուրեմն ավելի լավ է որևէ տեղ չտանել, որովհետև ես կարծում եմ, որ չի կարելի ժողովրդին տանել պարտության, առավել ևս՝ նախապես հայտնի պարտության, նախապես հայտնի ոչ թե դավադրության իմաստով, այլ քաղաքական պրոցեսի ընկալման իմաստով»:
Այ, այ, այ, այ, այ, էս նոր ջոկի՞ր, թե՞ մինչև այդ ջոկելով՝ դավադրաբար ձեն չէիր հանում, ա՛յ խելոք։
Բա որ գիտեիր, որ աղոթած էշն ու իշխանության ողջախոհ թևի վկաներով լեցուն իր թիմը որևէ ինստիտուցիոնալ նախապայման չեն ստեղծել ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդելու համար՝ բա էտ ի՞նչ «ցիռկ» էիր սկսել Ազատության հրապարակում. է՛լ ստվերային կառավարության կազմդ էիր հրապարակում, է՛լ նախարարների ու փոխնախարարների անուններ էիր տալիս։ Բա որ վստահ էիր, որ չունենալով այդ ինստիտուցիոնալ նախապայմանները՝ աղոթած էշը ժողովրդին տանելու է դեպի պարտության՝ էդ ո՞ւմ էիր էշի տեղ դնում ու հաղթանակ ներշնչում:
Հատկանշական է, որ Նիկ(կ)ոլը էսքան «խելոք» մտքեր արտահայտելով՝ անհատապես միշտ ձախողվել է։ Իսկ այն, որ այսօր նա Ազգային ժողովի պատգամավոր է, ոչ թե իր շնորհիվ է, այլ բացառապես Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Քանզի փորձը ցույց տվեց, որ թե´ Կենտրոնի բնակիչը, և թե´ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչը, ի դեմս Նիկ(կ)ոլի չտեսնելով քաղաքական այլընտրանք, Լֆիկ Սամոյին, Արա Սիմոնյանին, մի բաժին խորովածին ու հինգ հազար դրամին ավելի է գերադասում։
Նիկ(կ)ոլ Փաշինյանի ինքնագնահատականը

Կարեն Թովմասյան