Լրահոս

24.06.2013 14:46


Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 և 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 218, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում՝ 110 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, մնացածն ընթացքի մեջ է:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:

Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում ևս օրինակը կիրառելու և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը