Լրահոս

24.06.2013 14:31


Ջոն Քերի. Սիրիայի հակամարտության երկու կողմն էլ պետք է փոխադարձ զիջումների գնան

Ջոն Քերի. Սիրիայի հակամարտության երկու կողմն էլ պետք է փոխադարձ զիջումների գնան

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող «Սիրիայի բարեկամների համաժողովում» ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե ԱՄՆ–ը կմեծացնի սիրիացի ապստամբներին մատակարարվող օգնության (այդ թվում՝ նաև ռազմական) ծավալները: Քերին հայտարարել է, թե ԱՄՆ-ը հարցը ռազմական միջոցներով լուծելու տարբերակի կողմնակիցը չէ, սակայն գտնում է, որ ապստամբները լրջագույն օգնության կարիք ունեն, որպեսզի մասնակցեն երկրում հակամարտության դադարեցման վերաբերյալ բանակցություններին:

Պետքարտուղարընաև հայտարարել է, թե ներսիրիական հակամարտության երկու կողմն էլ պետք է փոխադարձ զիջումների գնան: Քերին նաև Ռուսաստանին կոչ է արել շարունակել «Ժնև 2» համաժողովի հրավիրման կապակցությամբ գործադրվող ջանքերը:

Այս խորագրի վերջին նյութերը