Լրահոս

24.06.2013 14:17


Որոշել են Հայրիկյանին վախեցնել, որ Սեդրակյանից գումար պահանջեն

Որոշել են Հայրիկյանին վախեցնել, որ Սեդրակյանից գումար պահանջեն

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը:

Ամբաստանյալ Սամվել Հարությունյանը դատարանում տված իր ցուցմունքներում ասել է, որ վաղուց է ցանկացել իր հարևան Վարդան Սեդրակյանին վատություն անել:

Վաղուց քեն էի պահել,–ասել է նա՝ հավելելով, որ Վարդան Սեդրակյանին ցանկացել է վատություն անել, որպեսզի նա Սեդրակյանի տանը կատարած իր աշխատանքի դիմաց 5000 ԱՄՆ դոլար պարտք մնացած գումարը տա:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, ապա ամբաստանյալն ընդգծել է, որ ինքն ու Խաչիկ Պողոսյանը որոշել էին պարզապես վախեցնել Հայրիկյանին, այնուհետև Վարդան Սեդրակյանից գումար պահանջել՝ սպառնալով այլապես նրա անունը տալ։ Ամբաստանյալը պատմել է, որ սկզբից որոշած չի եղել, թե ում պետք է վախեցնեն, անգամ մտածել է՝ Սեդրակյանի մտերիմներից մեկին ընտրել, բայց հետո որոշել է՝ Հայրիկյանը ճանաչված մարդ է, հետևաբար և աղմուկը շատ կլինի:

Որոշել էի Հայրիկյանին պուգաչով վախեցնել, բայց չգտա: Գիտեի, որ Խաչիկի մոտ զենք կա, որոշեցի զենքով վախեցնել: Ասելու էի՝ գումարները տո՛ւր, թե չէ կասեմ՝ դու ես ասել։ Երբ Խաչիկը միամիտ խփեց Հայրիկյանին, որոշեցինք՝ երբ գան մեզ բռնեն, ասենք՝ Վարդանն է պատվիրել,-պատմեց նա:

Ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հրաժարվել է դատավարության կողմերի հարցերին պատասխանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը