Քաղաքագետ. «Հայաստանցիների մեծ մասը նախընտրում է տեսնել իրեն դրսում»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք է հայտնել, որ հայաստանցիների մեծ մասը, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դրդված, նախընտրում է տեսնել իրեն դրսում, քան Հայաստանը՝ որևէ միջազգային կառույցում:
«Մանավորապես Եվրամիությանը միանալու հարցում հայաստանցիները լավ գիտեն, թե ինչպիսի տնտեսական ճգնաժամ է այնտեղ։ Եվրոպական երկրները դեռ քիչ են հրապուրում հայաստանցիներին նաև կրթական հնարավորություններով: Մեր երկրում քիչ գիտեն, ասենք, Իսլանդիայի դիպլոմների մասին և այդ պատճառով նախընտրում են երեխաներին ուղարկել Ռուսաստան», -ասել է Շաքարյանցը։ Ասուլիսի մեկ այլ բանախոս, տնտեսագետ Սամվել Ավագյանը հակառակ տեսակետը ներկայացրեց՝ նշելով, թե տնտեսական առումով Հայաստանն ավելի շատ հակված է դեպի Եվրամիությունը, առավել ևս, որ սպասվում է ազատ գոտու մասին պայմանագրի ստորագրում: «Հայաստանը պետք է որոշի՝ ընտրո՞ւմ է ԵՄ-ն, թե՞ Եվրասիական միությունն ու Մաքսային միությունը»,–հավելեց տնտեսագետը։
Քաղաքագետ. «Հայաստանցիների մեծ մասը նախընտրում է տեսնել իրեն դրսում»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք է հայտնել, որ հայաստանցիների մեծ մասը, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դրդված, նախընտրում է տեսնել իրեն դրսում, քան Հայաստանը՝ որևէ միջազգային կառույցում:
«Մանավորապես Եվրամիությանը միանալու հարցում հայաստանցիները լավ գիտեն, թե ինչպիսի տնտեսական ճգնաժամ է այնտեղ։ Եվրոպական երկրները դեռ քիչ են հրապուրում հայաստանցիներին նաև կրթական հնարավորություններով: Մեր երկրում քիչ գիտեն, ասենք, Իսլանդիայի դիպլոմների մասին և այդ պատճառով նախընտրում են երեխաներին ուղարկել Ռուսաստան», -ասել է Շաքարյանցը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս, տնտեսագետ Սամվել Ավագյանը հակառակ տեսակետը ներկայացրեց՝ նշելով, թե տնտեսական առումով Հայաստանն ավելի շատ հակված է դեպի Եվրամիությունը, առավել ևս, որ սպասվում է ազատ գոտու մասին պայմանագրի ստորագրում:
«Հայաստանը պետք է որոշի՝ ընտրո՞ւմ է ԵՄ-ն, թե՞ Եվրասիական միությունն ու Մաքսային միությունը»,–հավելեց տնտեսագետը։
7or.am