Լրահոս

24.06.2013 13:04


Փայլակ Հայրապետյան. «Վարչապետը կգնա, բայց ես կմնամ»

Փայլակ Հայրապետյան. «Վարչապետը կգնա, բայց ես կմնամ»

Գործարար Փայլակ Հայրապետյանը, ում անունը կապվում է օֆշորային գոտում գրացված ընկերության միջոցով նրան ունեզրկելու աղմկահարույց պատմության հետ, անհասկանալի է համարում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ չանելու ՀՀԿ–ի դիրքորոշումը։

–Ուրեմն իրանց պետք է Տիգրան Սարգսյանը, նշանակել են ու չեն ուզում հանեն,–«7օր»–ի հետ զրույցում ասել է գործարարը՝ հավելելով, թե ինքը փոքր մարդ է, իր լիազորությունները թույլ չեն տալիս միայնակ բարձրացնել վարչապետի հրաժարականի հարցը։

–Դա դո՛ւք պետք է անեք՝ լրագրողները, ողջ ժողովուրդը,–նշել է Փ. Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատուի պնդմանը, թե Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առնվազն երկու անգամ Կիպրոս չի մեկնել, Փ. Հայրապետյանն ընդգծել է.

–Դե կպնդեն, բա ինչ կանեն։ Աշխարհի ամենամեծ ու ամենավտանգավոր զենքը անամոթությունն է։ Մարդ եթե ամոթ չունի, նրա դեմ ո՛չ ատոմային, ո՛չ այլ հզոր զենք է հնարավոր օգտագործել։ Չե՛ն ամաչում մարդիկ, էլ ինչ կարող ենք անել։ Օրինակ ես ամաչում եմ իմ աշխատողների առաջ, որ խոստացել եմ, աշխատատեղ եմ բացել, բայց էսօրվա դրությամբ չեմ կարողանում նրանց աչքերի մեջ նայեմ։

Գործարարը, սակայն, այս ողջ պատմությունից հետո թեև հիասթափված է, բայց միևնույն է՝ չի պատրաստվում արտագաղթել։

–Ես ինչի՞ պիտի գնամ, ես իմ տուն, տեղ, ծնողներիս գերզմանը, տղուս գերեզմանը ո՞նց թողնեմ, գնամ։ Բացառվո՛ւմ է։ Էդ իրենք կգնան, իրենք ջուրը՝ գնացո՛ղն են, իսկ ես ավազը՝ մնացո՛ղն եմ։ Բա մի օր գնալու են, հո հավերժ չե՞ն։ Ստալինի նման մարդիկ են գնացել, իրե՞նք պիտի մնան։ Վարչապետները գնացող են, էս քսան տարվա մեջ մի տասը վարչապետ փոխած կլինենք, բայց պետությունը մնում է, չէ՞,–ասել է Փ. Հայրապետյանը՝ մեր երկրի բնակչությանը նույնպես խորհուրդ տալով Տիգրան Սարգսյանի գործունեությունից հիասթափված՝ չլքել հայրենիքը։

Ի դեպ, Փայլակ Հայրապետյանին գլխավոր դատախազությունից հրավիրել են հարցաքննության, բայց ինչպես «7օր»–ին է ասել՝ ո՛չ թե Տիգրան Սարգսյանի դիմումի, այլ դեռևս նախկինում ի՛ր դիմումի հիման վրա հարուցված քրեկան գործի շրջնականերում։

–Վարչապետի դիմումից ինձ ոչ մի բան չեն հարցրել։ Ինչ նախկինում եմ ասել, հիմա էլ կրկնել եմ,–նշել է գործարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը