Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցը ՀՀԿ–ն չի քննարկելու, անգամ օֆշորային աղմկահարույց պատմությունից հետո
ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյաննայսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Սյունիքիմարզպետը կնշանակվի այն ժամանակ, երբ Կառավարությանղեկավարընպատակահարմար կգտնի։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն դեռ որևէ մտադրություն չունի անդրադառնալ մարզպետի հարցին, հետևաբար Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը դեռ երկար կմնա իր պաշտոնին։
–Ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, հակված չէ նորից մարզպետ դառնալ,–պնդել է Գ. Սահակյանը։
Եվ ընդհանրապես, ՀՀԿ–ն առաջիկայում չի պատրաստվում պաշտոնանկությունների հարց քննարկել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ օրակարգում չի ընդգրկվելու նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարց, անգամ օֆշորային աղմկահարույց պատմությունից հետո.
–ՆորանկախՀայաստանիառաջինօրվանիցցանկացածվարչապետիդեպքումշարունակհնչումէպաշտոնանկությունը, բայց հետոհանգստանումեն, լռում։ Հայկականսցենարէդարձել:
Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին էլ Գ. Սահակյանն ասել է.
–Գողը եթե տնից լինի, եզը երդիկից կհանեն։ Մեր պարագայում հա՛մ գողն է տնից, հա՛մ եզը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև «ՀայՌուսգազարդի» 20%–ը «Գազպրոմին» վաճառելու հնարավորությանը և դա բացատրել առաջիկա 5 տարին գազի գինը չփոխվելու դրդապատճառով։
Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցը ՀՀԿ–ն չի քննարկելու, անգամ օֆշորային աղմկահարույց պատմությունից հետո
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Սյունիքի մարզպետը կնշանակվի այն ժամանակ, երբ Կառավարության ղեկավարը նպատակահարմար կգտնի։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն դեռ որևէ մտադրություն չունի անդրադառնալ մարզպետի հարցին, հետևաբար Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը դեռ երկար կմնա իր պաշտոնին։
–Ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, հակված չէ նորից մարզպետ դառնալ,–պնդել է Գ. Սահակյանը։
Եվ ընդհանրապես, ՀՀԿ–ն առաջիկայում չի պատրաստվում պաշտոնանկությունների հարց քննարկել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ օրակարգում չի ընդգրկվելու նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարց, անգամ օֆշորային աղմկահարույց պատմությունից հետո.
–Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից ցանկացած վարչապետի դեպքում շարունակ հնչում է պաշտոնանկությունը, բայց հետո հանգստանում են, լռում։ Հայկական սցենար է դարձել:

7or.am