Մեկնարկել են «Վարդավառ 2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները
Մեկնարկել են «Վարդավառ 2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին`Սիրահարներիայգում:
«Վարդավառ 2013» փառատոնի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են հետաքրքիր խաղեր ու մրցույթներ, ինչպես նաև լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, որի մասնակիցները որոշակի գումար կնվիրաբերեն: Հավաքված գումարը «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության օգնությամբ կուղղվի թիրախ գյուղում ջրամատակարարման խնդրի լուծմանը:
Նախաձեռնության հեղինակնեը` ՄԱՐՕԳմարքեթինգընկերությունը և դիզայներԱրաԱսլանյանը, նպատակ ունեն վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները և մատնանշել ազգայինը:
Հին ժամանակներում Վարդավառը համախմբել է մարդկանց. սիրահար տղան ու աղջիկն այդ օրը հնարավորություն են ունեցել ազատ տեսնվել, տարբեր ազգեր, հարուստ ու աղքատ, բարեկամ ու թշնամի նստել են նույն սեղանի շուրջ. հարսը ջրել է սկեսրոջն ու սկեսրայրին, սանիկը` սանամորը: Տոնը միավորել է բոլորին՝ անկախ ամեն ինչից, ու սփռել սեր, հանդուրժողականություն ու հավասարություն:
Մեկնարկել են «Վարդավառ 2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները
Մեկնարկել են «Վարդավառ 2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին` Սիրահարների այգում:
«Վարդավառ 2013» փառատոնի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են հետաքրքիր խաղեր ու մրցույթներ, ինչպես նաև լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, որի մասնակիցները որոշակի գումար կնվիրաբերեն: Հավաքված գումարը «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության օգնությամբ կուղղվի թիրախ գյուղում ջրամատակարարման խնդրի լուծմանը:
Նախաձեռնության հեղինակնեը` ՄԱՐՕԳ մարքեթինգ ընկերությունը և դիզայներ Արա Ասլանյանը, նպատակ ունեն վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները և մատնանշել ազգայինը: