Լրահոս

24.06.2013 10:32


Հերթական պայթյունը Դամասկոսում. կան զոհեր

Հերթական պայթյունը Դամասկոսում. կան զոհեր

Առնվազն 5 մարդ մահացել է, 9-ը՝ վիրավորվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ 3 մահապարտ պայթուցիկը գործադրել են Ռուքն ադ-Դին շրջանի ոստիականության բաժանմունքի շենքի մոտ։ Եվս 3 ահաբեկիչ սպանվել է անվտանգության ծառայության շենք ներխուժելու փորձի ժամանակ։

Ըստ Սիրիայի ՆԳՆ–ի՝ ահաբեկչության կազմակերպիչը «Ջաբհաթ ան–Նուսրա» շարժումն է։

Այս խորագրի վերջին նյութերը