Լրահոս

24.06.2013 10:03


Եվրոպահայությունը ողջունում է

Եվրոպահայությունը ողջունում է

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը` դոկ. Աշոտ Գրիգորյանի նախագահությամբ, համաեվրոպական հայկական կառույցներում քննարկելով ս/թ. հունիսի 20-ին Գերմանիայի ներկայացուցիչներնի կողմից Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը կասեցնելու փաստը, գնահատվեց այն որպես դրական քայլ:

Կատարված իրողությունն արդարության հաստատման համար հիմք ընդունելով ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում ԵՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչներին չբավարարվել ձեռք բերվածով և հետագայում հետևել Գերմանիայի օրինակին: Դեպքերի զարգացումներն ապացուցեցին, որ ներկայիս թուրքական քաղաքական վերնախավը չի կարող առաջնորդել իր ժողովրդին դեպի քաղաքակիրթ եվրոպական Մեծ Ընտանիք: Դատելով վերջին ժամանակներս սեփական ժողովրդի հանդեպ կիրառվող բռնատիրական մեթոդներից` բողոքի ակցիաների մասնակիցներին դաժանաբար ճնշելու փաստից, ակնհայտ է դառնում, որ մոտ ապագայում բացառվում է Թուրքիային իր ներկայիս ղեկավարությամբ հանդերձ ԵՄ մաս կազմելը:

ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում ԵՄ բարձրաստիճան ղեկավարությանը դադարեցնել շփումները թուրքական կառավարության հետ, քանի դեռ չեն սկսվել ոստիկանության գործողությունների լայնամասշտաբ հետաքննություններ. Ստամբուլում ցուցարարներին ցրելու ժամանակ կիրառվել է անհամարժեք ուժ: Թուրքիայի իշխանական վերնախավի հետ բանակցությունները պետք է սառեցվեն, քանի դեռ չեն պատժվել մեղավորները:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը