Ի տարբերություն գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման մասին 07.06.2013 թ. ժ. 11։00-ին տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստի, այս անգամ շենքի մուտքը փակված չէր ոստիկաններով, սակայն չգիտես ինչ հիմքով նիստին կարող էին մասնակցել ընդամենը հինգ քաղաքացի, որոնց անուն, ազգանունները, ներս թույլատրելու համար, նախապես պահանջել էր հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Մ. Սողոմոնյանը: Սա նշանակում է, որ մեկ անգամ ևս խախտվեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 11 հոդվածի 2, 4, 5 կետերը: Նիստին հրավիրվում են ՀԿ-ներ օրինակ՝ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն, ի դեմս նախագահ` Ա. Միրզոյանի, որը կատարում է ՀԾԿՀ-ի պատվերը, փաստացի պաշտպանելովնրա շահը: Մենք, որպես նախաձեռնության անդամներ դժգոհությունն ենք հայտնում ՀՀ-ում գործող կեղծ ՀԿ-ներին, որոնք նույնիսկ չեն հասկանում, թե ի՞նչ է հանրային աջակցություն, հանրային շահ և տարիներ շարունակ նրանց միջոցով ՀԾԿՀ-ն հրամցրել է հանրությանը, որ Դուք հանձինս ՀԿ-ների մասնակից եք եղել մեր թափանցիկ գործունեությանը: Հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցածը ոչ թե նիստ էր, այլ ինչ-որ նախապես մշակված սցենարով ուղեկցվող բեմադրություն: Հանձնաժողովի նախագահ` Ռ. Նազարյանը հարցը քվեարկության դնելիս, առանց նայելու իր կողքին, նույն գծի վրա նստած հանձնաժողովի անդամներին, ինչը ենթադրում է, որ առանց գլուխը թեքելու հնարավոր չէր տեսնել նրանք ձեռք բարձրացրել են թե ոչ, քվեարկության արդյունքը հայտարարում էր կողմ և անց-նում առաջ: Հանձնաժողովի առկայությունն առհասարակ անհասկանալի էր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրա անդամները ի վիճակի չեն նույնիսկ, որևէ կարծիք արտահայտելու և մշտա¬պես միակարծիք են լինում նախագահ` Ռ. Նազարյանի հետ, այս երևույթին մենք ականատես ենք լինում նաև ԿԸՀ-ում: Հանձնաժողովի նախագահ` Ռ. Նազարյանը շատ սահուն կերպով արհամարելով նիստի ժամանակ բարձրացված կարևորագույն խնդիրները, այնուամենայնիվ, շարունակեց նիստը և այն հասցրեց նախապես ծրագրված հանգուցալուծմանը: Ի դեպ հարցը, որը հնչեց նիստի ժամանակ, որի կարևորությունը ենթադրում էր, որ նիստը առնվազն պետք է հետաձգվի, այդ խնդրի շուրջ լրջագույն ուսումնասիրությունների նպատակով, հունից հանեց Ռ.Նազարյանին և նա նույնիսկ իրեն թույլ տվեց վիրավորել հարցը հնչեցնողին: Բարձրացված խնդիրը հետևյալն էր. «Հանձնաժողովը ջրի սակագինը սահմանում է Երևան քաղաքում ջրային համակարգերի շահագործման համար, սակայն այդ համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն չունեն ո´չ «Երևան Ջուր» ՓԲԸ-ը, ո´չ Երևանի քաղաքապետարանը, ո´չ ՀՀ կառավարությունը և ո´չ էլ այդ հանձնաժողովը: Իսկ հարցը հետևյալն էր՝ ճշտել այդ համակարգերի նկարագիրը և նոր միայն անդրադառնալ սակագնին»: Մասնակցելով հանձնաժողովի 21.06.2013թ., ժ. 11։00 նիստին հերթական անգամ համոզվեցինք, որ հանձնաժողովը բացահայտ անգործություն է ցուցաբերում:
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնություն
Ի՞նչ է հանրային շահը
Ի տարբերություն գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման մասին 07.06.2013 թ. ժ. 11։00-ին տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստի, այս անգամ շենքի մուտքը փակված չէր ոստիկաններով, սակայն չգիտես ինչ հիմքով նիստին կարող էին մասնակցել ընդամենը հինգ քաղաքացի, որոնց անուն, ազգանունները, ներս թույլատրելու համար, նախապես պահանջել էր հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Մ. Սողոմոնյանը: Սա նշանակում է, որ մեկ անգամ ևս խախտվեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 11 հոդվածի 2, 4, 5 կետերը: Նիստին հրավիրվում են ՀԿ-ներ օրինակ՝ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն, ի դեմս նախագահ` Ա. Միրզոյանի, որը կատարում է ՀԾԿՀ-ի պատվերը, փաստացի պաշտպանելովնրա շահը: Մենք, որպես նախաձեռնության անդամներ դժգոհությունն ենք հայտնում ՀՀ-ում գործող կեղծ ՀԿ-ներին, որոնք նույնիսկ չեն հասկանում, թե ի՞նչ է հանրային աջակցություն, հանրային շահ և տարիներ շարունակ նրանց միջոցով ՀԾԿՀ-ն հրամցրել է հանրությանը, որ Դուք հանձինս ՀԿ-ների մասնակից եք եղել մեր թափանցիկ գործունեությանը:
Հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցածը ոչ թե նիստ էր, այլ ինչ-որ նախապես մշակված սցենարով ուղեկցվող բեմադրություն: Հանձնաժողովի նախագահ` Ռ. Նազարյանը հարցը քվեարկության դնելիս, առանց նայելու իր կողքին, նույն գծի վրա նստած հանձնաժողովի անդամներին, ինչը ենթադրում է, որ առանց գլուխը թեքելու հնարավոր չէր տեսնել նրանք ձեռք բարձրացրել են թե ոչ, քվեարկության արդյունքը հայտարարում էր կողմ և անց-նում առաջ: Հանձնաժողովի առկայությունն առհասարակ անհասկանալի էր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրա անդամները ի վիճակի չեն նույնիսկ, որևէ կարծիք արտահայտելու և մշտա¬պես միակարծիք են լինում նախագահ` Ռ. Նազարյանի հետ, այս երևույթին մենք ականատես ենք լինում նաև ԿԸՀ-ում:
Հանձնաժողովի նախագահ` Ռ. Նազարյանը շատ սահուն կերպով արհամարելով նիստի ժամանակ բարձրացված կարևորագույն խնդիրները, այնուամենայնիվ, շարունակեց նիստը և այն հասցրեց նախապես ծրագրված հանգուցալուծմանը:
Ի դեպ հարցը, որը հնչեց նիստի ժամանակ, որի կարևորությունը ենթադրում էր, որ նիստը առնվազն պետք է հետաձգվի, այդ խնդրի շուրջ լրջագույն ուսումնասիրությունների նպատակով, հունից հանեց Ռ.Նազարյանին և նա նույնիսկ իրեն թույլ տվեց վիրավորել հարցը հնչեցնողին:
Բարձրացված խնդիրը հետևյալն էր. «Հանձնաժողովը ջրի սակագինը սահմանում է Երևան քաղաքում ջրային համակարգերի շահագործման համար, սակայն այդ համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն չունեն ո´չ «Երևան Ջուր» ՓԲԸ-ը, ո´չ Երևանի քաղաքապետարանը, ո´չ ՀՀ կառավարությունը և ո´չ էլ այդ հանձնաժողովը: Իսկ հարցը հետևյալն էր՝ ճշտել այդ համակարգերի նկարագիրը և նոր միայն անդրադառնալ սակագնին»:
Մասնակցելով հանձնաժողովի 21.06.2013թ., ժ. 11։00 նիստին հերթական անգամ համոզվեցինք, որ հանձնաժողովը բացահայտ անգործություն է ցուցաբերում:
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնություն