Հայերիս մոտ մեծապես խեղված է նաև «ադեկվատության» մասին պատկերացումը: Շիտակ, ազնիվ, բնական խոսքը համարվում է տխմարության, միամտության, անհասկացողության և անգամ անկրթության վկայություն: Կարծես թե մեր ազգն ամբողջությամբ խիստ մասնագիտացված դիվանագետներից է բաղկացած, որոնց այոն երբեք այո չէ և ոչը՝ ոչ: Մինչդեռ հենց շիտակ և ազնիվ խոսքն է ընկած ամեն վեհ գաղափարի, զարթոնքի, վերածնունդի կամ բարեփոխման ակունքում: Իսկ ներանձնական թուլամորթությունն ու թերարժեքությունը քողարկելու, մանր և անցողիկ շահը կորզելու համար «ադեկվատ» երևալու զազրահարույց սովորույթն ինքնին անհամարժեք է (իմա՝ ադեկվատ չէ) կյանքի և պատմության օրենքին: Կեղծ խոսքը կամ ստորաքարշ քծնանքը քեզ, տականքի (այսինքն՝ ստորանկյալի), վերածելով, կարող են երկար կերակրել, բայց դրանք քեզ ոչնչական գոյությունից չեն բարձրացնի և լուրջ արհավիրքից առհավետ չեն փրկի: Մենք պետք է վերստին ուսանենք շիտակ, ուղիղ և խստությամբ խոսել: Անիմաստ է բանավիճել աշխատավարձով պատվերակատարների կամ բարդույթի ներքո կքած անմեղսունակների հետ: Պետք է պարզապես ճիշտ ապրել, իսկ նրանց խոնարհությամբ դառը ճշմարտություն ասել և առաջ անցնել: Միայն ուղիղ և շիտակ խոսքը կարող է նրանցից սակավներին ուշքի բերել և արժանապատվության շավղին վերադարձնել:
Ալեքսանդր Քանանյան.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/alexandr.kananyan