Լրահոս

22.06.2013 14:28


Երևանի օդում հայտնաբերվել է սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում

Երևանի օդում հայտնաբերվել է սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում

Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը: Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում: Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:
Ինչպես հայտնում է «Էկոլուրը»՝ այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած «Շնչե՞լ, թե՞ չշնչել» վերնագրով նյութի մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ըստ այդմ պարզվել է, որ ամենաաղտոտվածը Երևանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում:

Երևանի տարածքում առկա 39 պաշտոնապես գրանցված և շահագործվող մանրախճի և ավազի հանքավայրերը աղտոտման ամենաուժեղ աղբյուրներն են: Բացասական դեր է խաղում նաև քաղաքային տրանսպորտը:

Երևանի կիսաանապատային գոտում գտնվելու և կանաչ տարածքների կրճատման պատճառով աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը: Աղտոտման մեկ այլ աղբյուր էլ շինհրապարակներն են:
Փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա բացասական է: Փոշու շատ փոքր հատիկները կարող են լինել քաղցկեղածին:

Այս խորագրի վերջին նյութերը