Լրահոս

22.06.2013 14:16


ԱՄՆ-ում 2-ամյա երեխան մահացել է հոր հարբածության պատճառով

ԱՄՆ-ում 2-ամյա երեխան մահացել է հոր հարբածության պատճառով

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում տան մոտ կայանած մեքենայի մեջ փակված մնալով՝ 2–ամյա երեխան մահացել է: Ինչպես հայտնում է «St. Louis Today»-ը, Օ`Ֆալլոն քաղաքի բնակիչը, հարբած լինելով, իր որդուն` Նաթան Հաբերտին, թողել է մեքենայի մեջ: Օդի ջերմաստիճանն այդ օրը եղել է մոտ 32օC, մեքենայի միայն մեկ պատուհանն է կիսաբաց եղել, և ներսում ջերմաստիճանը կարող է հասած լինել 57օC–ի: Հարբած և տան հատակին քնած ամուսնուն ու երեխայի մարմինը հայտնաբերել է աշխատանքից վերադարձած մայրը: Դեպքի վայր ժամանած փրկարարները արձանագրել են, որ մահացած երեխայի մարմնի ջերմաստիճանը կազմել է 40,3օC:

Երեխայի 32–ամյա հայրը` Ուեին Հաբերտը, մեղադրվում է ոչ միտումնավոր մահ պատճառելու, ինչպես նաև հնգամյա դստերը առանց հսկողության թողնելու ու քնելու պատճառով կյանքը վտանգելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը