Լրահոս

22.06.2013 12:34


ՄԻՊ-ի միջնորդությամբ քաղաքացին ստացել է անժամկետ հաշմանդամության կարգ

ՄԻՊ-ի միջնորդությամբ քաղաքացին ստացել է անժամկետ հաշմանդամության կարգ

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Վայոց Ձորի մարզի բնակիչ Ստեփան Գրիգորյանը մանկուց հաշմանդամ է և հաշմանդամության կարգ ստացել է ՌԴ-ում: 2003 թ.-ին նա դարձել է ՀՀ քաղաքացի և տեղեափոխվել այստեղ հիմնական բնակության:
Հաշմանդամության կարգ ստանալու նպատակով Ստեփանը դեռևս 2004 թ-ին դիմել է Տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների /ԲՍՓՀ/ Վայոց ձորի մարզային կառույց, սակայն նրան հաշմանդամության կարգը տրամադրել են ընդամենը մեկ տարով:
Մինչ օրս Ս. Գրիգորյանը բազմիցս դիմել է ԲՍՓՀ անժամկետ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն նրանից գրավոր դիմում այդպես էլ չեն ընդունել :
Ստեփան Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և Պաշտպանի միջամտության արդյունքում ԲՍՓՀ վերադաս մարմնի՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հանձնարարությամբ նշանակվել է վերափորձաքննություն, որի արդյունքում Ստեփան Գրիգորյանի համար անժամկետ սահմանվել է հաշմանդամության 3-րդ կարգ:
Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է»:

Այս խորագրի վերջին նյութերը