Անկարայում նորից ցույց և անկարգություններ են տեղի ունեցել
Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոր ցույցեր ու անկարգություններ են արձանագրվել: Այս անգամ ցույցը նախկինների նման զանգվածային չի եղել և մասնակցել է ընդամենը հարյուր մարդ։ Այդուհանդերձ՝ նրանք բավական ագրեսիվ են տրամադրված եղել: Ցույցը կարճ ժամանակ անց վերաճել է անկարգությունների, և այն ցրելու նպատակով ոստիկանությունը կրկին ջրանետներ ու արցունքաբեր գազ է կիրառել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին մեղադրել է երկրում վիճակը ապակայունացնելու ցանկության համար և հայտարարել. «Պահպանողականները երազում են, որ Թուրքիայում փոփոխություններ չլինեն, նրանք չեն ուզում զարգացում, բայց նրանք չկարողացան կանգնեցնել բարեփոխումները: Այժմ որոշ ուժեր փորձում են մեզ խանգարել, և ակնհայտ է, որ երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ակնհայտ վնասարարություն են»: