Աշխարհ

22.06.2013 12:00


Վրաստանի նախկին վարչապետին թերևս նոր մեղադրանք կառաջադրվի

Վրաստանի նախկին վարչապետին թերևս նոր մեղադրանք կառաջադրվի

Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին թերևս նոր մեղադրանք կառաջադրվի։ Այս անգամ արդեն հայտնաբերված տեսանյութերի հիման վրա, որտեղ պատկերված են Վրաստանի հարավում հայտնաբերված զինամթերքի, թմրանյութերի ու կտտանքների թաքստոցները։

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին հայտնել է, որ այդ տեսագրություններն արվել են Վանո Մերաբիշիվիլիի պաշտոնավարման տարիներին, և հնարավոր չէ՝ այդ անմարդկային կտտանքներ իրականացվեին առանց նրա իմացության։

Նշենք, որ Մերաբիշվիլին մեղադրվում է պաշտոնական դիքրի չարաշահման և պետական միջոցների յուրացման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը