Լրահոս

22.06.2013 10:12


ԱՄՆ տարածքում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ տարածքում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ Միչիգան նահանգի «Ուոթերֆորդ» միջազգային օդանավակայանից օդ բարձրացած «Սեսսնա-172» մասնավոր ինքնաթիռը կործանվել է թռիչքի մեկնարկից քիչ անց. երեք մարդ մահացել է տեղում, չորորդը՝ հիվանդանոցում:

Ինչպես հայտնել է օդանավակայանի պատասխանատուն, ինքնաթիռը 30 մետր բարձրություն վերցնելուց հետո դիմել է արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքով, բայց դրանից քիչ անց ընկել է դաշտում: Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության աշխատակիցները և տրանստպորտի անվտանգության Ազգային խորհուրդն այսօր կսկսեն աղետի պատճառների հետաքննությունը:

Այս խորագրի վերջին նյութերը