Լրահոս

22.06.2013 09:35


Աշոտ Պապայանը (Տուրբո) ապտակե՞լ է քաղաքապետարանի պաշտոնյային

Աշոտ Պապայանը (Տուրբո) ապտակե՞լ է քաղաքապետարանի պաշտոնյային

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև։ Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին։

Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը։ Նրան արգելել էր նկարահանել, քաշքշել էր և ձեռքից վերցրել տեսախցիկը՝ ջնջելով բոլոր նյութերը...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը