Լրահոս

22.06.2013 09:32


Օգնե՛նք 17-ամյա Ստելլային

Օգնե՛նք 17-ամյա Ստելլային

Իր Վերջին զանգից չորս օր առաջ 17-ամյա Առաքելյան Ստելլային ախտորոշեցին լիմֆոբլաստային լեյկեմիա հիվանդությունը: Անմիջապես սկսվեց նախնական բուժումը, սակայն բժիշկների վերջնական որոշումով նա տեղափոխվեց ավելի զարգացած ամերիկյան կենտրոն: Որոշ կլինիկաներ մերժեցին նրանց, սակայն վերջիվերջո բուժման համաձայնությունը ստացվեց Քլիվլենդյան կլինիկայից, որտեղ և փոխանցեցին պահանջվողնախնականգումարը:

Նրա ծնողները՝ Իռենան և Լևոնը, ինչպես նաև բոլոր բարեկամները, օգտագործելով իրենց ամբողջ ունեցվածքը, Ստելլային և նրան ուղեկցող մորը ուղարկեցին բուժում ստանալու Քլիվլենդի կլինիկա: Նոր ախտորոշիչ միջոցառումները ցուց են տվել, որ Ստելլայի բուժման ծախսերը մի քանի անգամ կգերազանցեն այն գումարը, որը նախատեսված էր, նունիսկ կլինիկայի կողմից զեղչի առկայության դեպքում:

Այս նորությունը ևս մի ցնցում էր Իռենայի և Լևոնի համար: Այժմ մենք բոլորս փորձում ենք կապ հաստատել բարեգործական կազմակերպությունների հետ: Ստելլան և իր մայրը այժմ բնակվում են Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից տանը, որը պատկանում է Քլիվլենդյան հայկական համայնքին:

Ցանկության դեպքում կապվեք Տեր Հայր Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի տեղեկություն ունենք, թե ինչպես կարող եք օգնել Ստելլային՝ (001) 440-264-3541, կամ էլ կարող եք նամակ ուղղարկել էլ. փոստին՝ [email protected]: Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին ստեղծել է առցանց հաշվեհամար, որին փոխանցում կատարելու համար խնդրում ենք հետևեք հղումին՝ http://www.stgregoryofnarek.org/news/we-need-your-help/։

Ստելլային օգնելու համար բացվել է հաշվեհամար «Ինեկոբանկում»: Հայաստանից փոխանցումներ կատարելու համար կարող եք դիմել ցանկացած բանկ, նշել հաշվեհամարը և հասցեատիրոջ անունը։ Հաշվեհամարն է՝ 2050066181727020, հասցեատերն է՝ Առաքելյան Իռենա:
Արտասահմանից փոխանցումներ կատարելու համար, բացի վերը նշվածից, պետք է նշել հետևյալ տեղեկությունները.
USD փոխանցումների համար՝
Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas
New York,USA
Swift Code: BKTRUS33
Fed Wire: 021001033
Beneficiary's Bank: CJSC INECOBANK
Tumanyan str. 17 Yerevan,Armenia
Swift Code: INJSAM22
EURO փոխանցումների համար
Intermediary Bank: Deutsche Bank AG
Frankfurt,Germany
Swift Code: DEUTDEFF
Beneficiary's Bank: CJSC INECOBANK
Tumanyan str. 17 Yerevan,Armenia
Swift Code: INJSAM22

Այս խորագրի վերջին նյութերը