Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգեց պատասխանել Վերահսկիչ պալատի «մեղադրանքներին», բայց արձագանք եղավ միայն սփյուռքի նախարարությունից: Սակայն այս նախարարությունը պատասխանել է ոչ թե Վերահսկիչ պալատին, այլ... ինձ: Ավելի ճիշտ՝ իմ ֆեյսբուքյան գրառմանը: Հիշում եք, թե ինչ էի գրել երեկ Հրանուշ Հակոբյանի մասին: Պարզապես, վերապատմել էի Սփյուռքի նախարարության նախկին աշխատակցի պատմածը, ինչը տարածել էին մի քանի կայքեր: Եվ հիմա տեսնում եմ՝ Հրանուշ Հակոբյանի մամուլի քարտուղարը նամակներ է ուղարկել այդ կայքերին, որում նշված է. «Ափսոսանքով նկատեցի, որ Ձեր կայքում 21.06.2013 Կիմա Եղիազարյանի՝ իրականությանը չհամապատասխանող ֆեյսբուքյան գրառումը հոդվածի տեսք է ստացել, ավելին՝ նյութը ներկայացված է առանց Սփյուռքի նախարարության պաշտոնական մեկնաբանության»: Պատկերացնո՞ւմ եք... Մինչ օրս ՖԲ-ի հազարավոր օգտատերեր իրենց գրառումներում անդրադարձել են բազմաթիվ բաձրաստիճան պաշտոնյաների պաշտոնեական գործունեությանը (նաեւ՝ անձնական կյանքի մանրամասներին), այդ գրառումները տարածել են բազմաթիվ կայքեր, բայց, կարծես թե, ոչ մի գերատեսչություն չի արձագանքել դրանց, չի ասել, թե «նյութը ներկայացված է առանց նախարարության պաշտոնական մեկնաբանության»: Չէ, դուք պատկերացնում եք, թե ուր ենք հասել: Պարզվումէ՝այսուհետՖԲ-իգրառումներըտարածելուհամարկայքերըպետքէնաևգերատեսչություններիցպաշտոնականմեկնաբանությունստանանևնորմիայնտարածենտվյալգրառումը: Գուցե սրանք կարծում են, թե Կիմա Եղիազարյանին աշխատանքից ազատելը քիչ է, հիմա էլ պետք է «Ֆեյսբուքից» «ազատե՞ն»... Իրոք, կատարյալ մառազմի մեջ են: Հրանուշ Հակոբյանի քարտուղար, ես պետք է ձեզ հիշեցնե՞մ, թե ձեր նախարարությունում «իրականությանը չհամապատասխանող» էլ ինչպիսի իրադարձություններ են եղել: Հարգելիս, ժամանակին, բազմաթիվ լրատվամիջոցներ ամիսներով ծաղրում էին ձեր նախարարին այն բանի համար, որ ընդունելության էր արժանացրել «աշխարհահռչակ ֆիզիկոսի» եւ «առաջին հայ տիեզերագնացի»: Իսկ պարզվեց, որ հյուրը ինչ-որ մի խելապակաս երիտասարդ է: Մի՞թե զավեշտ չէ, երբ նախարարը ընդունում է պատահական մեկին՝ համարելով նրան «աշխարհահռչակ ֆիզիկոս» ու «տիեզերագնաց»: Զավեշտ է, բայցեւ՝ իրականություն: Այդ դեպքում, ինչո՞ւ չի կարող իմ վերապատմությունը իրականություն լինել: Նույնպիսի իրական զավեշտ, ինչն արդեն տեսել ենք այդ նախարարությունում: Հենց նման դեպքերն եք դուք համարում «իրականությանը չհամապատասխանող»: Բայց իրականությունը մեկն է, եւ դա շատ լավ գիտի ձեր նախարարը:
Հիմա էլ պետք է «Ֆեյսբուքից» «ազատե՞ն»...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգեց պատասխանել Վերահսկիչ պալատի «մեղադրանքներին», բայց արձագանք եղավ միայն սփյուռքի նախարարությունից:
Սակայն այս նախարարությունը պատասխանել է ոչ թե Վերահսկիչ պալատին, այլ... ինձ: Ավելի ճիշտ՝ իմ ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշում եք, թե ինչ էի գրել երեկ Հրանուշ Հակոբյանի մասին: Պարզապես, վերապատմել էի Սփյուռքի նախարարության նախկին աշխատակցի պատմածը, ինչը տարածել էին մի քանի կայքեր:
Եվ հիմա տեսնում եմ՝ Հրանուշ Հակոբյանի մամուլի քարտուղարը նամակներ է ուղարկել այդ կայքերին, որում նշված է. «Ափսոսանքով նկատեցի, որ Ձեր կայքում 21.06.2013 Կիմա Եղիազարյանի՝ իրականությանը չհամապատասխանող ֆեյսբուքյան գրառումը հոդվածի տեսք է ստացել, ավելին՝ նյութը ներկայացված է առանց Սփյուռքի նախարարության պաշտոնական մեկնաբանության»:
Պատկերացնո՞ւմ եք...
Մինչ օրս ՖԲ-ի հազարավոր օգտատերեր իրենց գրառումներում անդրադարձել են բազմաթիվ բաձրաստիճան պաշտոնյաների պաշտոնեական գործունեությանը (նաեւ՝ անձնական կյանքի մանրամասներին), այդ գրառումները տարածել են բազմաթիվ կայքեր, բայց, կարծես թե, ոչ մի գերատեսչություն չի արձագանքել դրանց, չի ասել, թե «նյութը ներկայացված է առանց նախարարության պաշտոնական մեկնաբանության»:
Չէ, դուք պատկերացնում եք, թե ուր ենք հասել: Պարզվում է՝ այսուհետ ՖԲ-ի գրառումները տարածելու համար կայքերը պետք է նաև գերատեսչություններից պաշտոնական մեկնաբանություն ստանան և նոր միայն տարածեն տվյալ գրառումը:
Գուցե սրանք կարծում են, թե Կիմա Եղիազարյանին աշխատանքից ազատելը քիչ է, հիմա էլ պետք է «Ֆեյսբուքից» «ազատե՞ն»...
Իրոք, կատարյալ մառազմի մեջ են:
Հրանուշ Հակոբյանի քարտուղար, ես պետք է ձեզ հիշեցնե՞մ, թե ձեր նախարարությունում «իրականությանը չհամապատասխանող» էլ ինչպիսի իրադարձություններ են եղել:
Հարգելիս, ժամանակին, բազմաթիվ լրատվամիջոցներ ամիսներով ծաղրում էին ձեր նախարարին այն բանի համար, որ ընդունելության էր արժանացրել «աշխարհահռչակ ֆիզիկոսի» եւ «առաջին հայ տիեզերագնացի»: Իսկ պարզվեց, որ հյուրը ինչ-որ մի խելապակաս երիտասարդ է:
Մի՞թե զավեշտ չէ, երբ նախարարը ընդունում է պատահական մեկին՝ համարելով նրան «աշխարհահռչակ ֆիզիկոս» ու «տիեզերագնաց»:
Զավեշտ է, բայցեւ՝ իրականություն:
Այդ դեպքում, ինչո՞ւ չի կարող իմ վերապատմությունը իրականություն լինել: Նույնպիսի իրական զավեշտ, ինչն արդեն տեսել ենք այդ նախարարությունում: Հենց նման դեպքերն եք դուք համարում «իրականությանը չհամապատասխանող»:
Բայց իրականությունը մեկն է, եւ դա շատ լավ գիտի ձեր նախարարը:
Կիմա Եղիազարյան