Քաղաքական

21.06.2013 16:14


Լևոն Զուրաբյանը վարչապետի արդարացումներն արդեն ծիծաղելի է համարում

Լևոն Զուրաբյանը վարչապետի արդարացումներն արդեն ծիծաղելի է համարում

Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գլխավոր դատախազության մոտ Կոնգրեսի ավանդական դարձած ամենուրբաթյա բողոքի գործողության ժամանակ իր ելույթում անդրադարձել է վարչապետի հետ կապված օֆշորային սկանդալի նոր զարգացումներին, մասնավորապես Աշոտ Սուքիասյանի նամակին։ Նա հավաքվածներին հիշեցրել է, որ Գագիկ Ջհանգիրյանը դեռ մեկ շաբաթ առաջ էր իր հարցազրույցներից մեկում կանխատեսել՝ իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու համար հասնելու էին նրան, որ Աշոտ Սուքիասյանը մի օր հայտարարելու էր, թե օֆշորային գոտում ընկերությունը բացել է ինքը, և առանց Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Կճոյանի իմացության՝ նրանց դարձրել է բաժնետեր:

Լևոն Զուրբյանը նշել է, որ վարչապետի նորանոր արդարացումներն արդեն ծիծաղելի են, քանի որ օֆշորային աղմկահարույց պատմության ամենասկզբում ասում էր, թե այդ գործի հետ ոչ մի առնչություն չունի, և նշված Տիգրան Սարգսյանն ինքը չէ, սխալ հասցե է գրված։ Այնուհետև ասում էր, թե փաստաթղթերը կեղծ են, իսկ երբ Կիպրոսի պետական ռեգիստրը փաստաթուղթը հրապարակեց, չկարողացավ այդ պաշտպանական գիծը պահել, և ամեն անգամ հետ էր քաշում՝ չհասկանալով, որ եթե մի տեղ պաշտպանվել ես ու հետ ես քաշվում, արդեն քո նախկին փաստարկներն արժեզրկվում են:

ՀԱԿ փոխնախագահին նաև հետաքրքրել էր, թե վաղը ինչ է ասելու Տիգրան Սարգսյանը, եթե պարզվի, որ առանց իր համաձայնության ու իր կողմից փաստաթղթերի ներկայացման՝ այդ օֆշորային գոտում ոչ ոք չէր կարող նրան բաժնեմաս վերագրել. գուցե կասի՝ եկել են, իրեն խաբել, փաստաթղթերը վերցրել տարե՞լ:

Լևոն Զուրաբյանը նշել է, որ անընդհատ կարելի է պաշտպանական նոր գծեր կառուցել, բայց ավելի լավ չի՞ լինի վերջապես ասել ճշմարտությունը, որովհետև վերջում, մեկ է, ամեն ինչ պարզվելու է, բոլոր հանրապետականները ամեն ինչ ասելու և «երգելու» են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը