Լրահոս

21.06.2013 18:43


Ռասել Բրենդը «sms»-ով է հայտնել, որ ցանկանում է Քեթի Պերիից բաժանվել

Ռասել Բրենդը «sms»-ով է հայտնել, որ ցանկանում է Քեթի Պերիից բաժանվել

Վերջին հարցազրույցներից մեկում հայտնի երգչուհի Քեթի Պերին պատմել է, որ իր նախկին ամուսին, հայտնի կոմիկ Ռասել Բրենդը կարճ հաղոդագրությունների ծառայության` «sms»–ի միջոցով հայտնել է, որ մտադիր է ամուսնալուծվել: Թեև 2010թ. կայացած Քեթիի և Ռասելի հարսանիքը շատ գեղեցիկ էր, սակայն ամուսնական կյանքում բարդություններ են առաջացել, ինչի պատճառով ընդամենը 14 ամիս անց զույգը բաժանվել է:

«Ռասելը շատ խելացի տղամարդ է, և ես իսկապես սիրահարված էի, իսկ հետո ամուսնացանք: Սակայն ոչինչ չէի լսել ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին, մինչև հաղորդագրություն չստացա, թե մենք ամուսնալուծվում ենք»,–պատմել է Քեթին: Նրա կարծիքով՝ Ռասելը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ կինը տաղանդավոր ու հաջողակ է, թեև հենց ինքն էլ ցանկանում էր, որ կողքին իրեն հավասար կին լինի:

Այս խորագրի վերջին նյութերը