Լրահոս

21.06.2013 22:43


Ջենիֆեր Լոպեսը և Մարկ Էնթոնին միասին գնացել են դստեր դպրոցական հանդեսին

Ջենիֆեր Լոպեսը և Մարկ Էնթոնին միասին գնացել են դստեր դպրոցական հանդեսին

Թեև հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և ոչ պակաս հայտնի երգիչ Մարկ Էնթոնին բաժանվել են, սակայն նրանք երեխաներ ունեն, և նախկին ամուսիններին ոչինչ չի խանգարում միասին գնալ դստեր՝ Էմմայի դպրոցական հանդեսին:

Պապարացիները Ջենիին և Մարկիննկարահանել են Լոս-Անջելեսում: Երկուսն էլ սպիտակ են հագել և իրար շատ ջերմ են վերաբերվում։ Դա էլ ոգևորել է զույգի երկրպագուներին, ովքեր հույս են հայտնել, թե Ջենին ու Մարկը կմոռանան անցյալն ու կրկին միասին կլինեն:

Սակայն դժվար թե այդպես լինի, քանի որ Էնթոնին մտադիր է ամուսնանալ «TopShop»-ի սեփականատիրոջ դստեր՝ Քլոյա Գրինի հետ, իսկ Ջենին, ըստ խոսակցությունների, երեխա կունենա իր ընկեր Կասպեր Սմարթից:

Այս խորագրի վերջին նյութերը