Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում քննարկեց «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը:
Հանձնաժողովը որոշեց ջրի սակագինը նվազեցնել 3,8 դրամով:
Նշենք, որ «Երևան Ջուր» ընկերությունն իր հայտով առաջարկել էր սակագինը նվազեցնել 8 դրամով՝ 1 խմ ջրի համար գործող 174, 059 դրամից դարձնելով 166,044 դրամ:
Ավելի վաղ, «7օր»–ի հետ զրույցում, «Երևան ջուր» ընկերության ԶԼՄ–ների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյաննասել էր։
–Գոյություն ունի կարգ՝ համաձայն որի մենք ամեն տարի պարտավո՛ր ենք ճշգրտման սակագին ներկայացնել ՀԾԿՀ–ին։ Մեր հայտը նախատեսում էր 8 դրամով իջեցում, այսինքն՝ գործող 174 դրամի փոխարեն՝ 166 դրամ։Բայց փետրվարին հայտնի չէր՝ էլեկտրաէներգիան կթանկանա՞ր, թե՞ ոչ։ Իսկ «Երևան ջուր»–ը շատ մեծ քանակով էլեկտրաէներգիա է սպառում, դրա համար էլ էլեկտրաէներգիայի թանկացումը, իհարկե, պետք է ազդեր նաև ջրի սակագնի վրա։ Եթե չթանկանար էլեկտրաէներգիան, ջրի այլ սակագին այսօր կքննարկվեր։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայմաններում ջրի սակագինը գործողի համեմատ այդուհանդերձ իջնում, Մ. Սարգսյանը պատասխանել էր.
–Հենց այդ է, որ մենք այնպես ենք մեր ծախսերն ու եկամուտները կազմում, որ կարողանում ենք չնայած թանկացմանը՝ միևնույն է, իջեցնել սակագինը։ Չորս գործոն կա՝ էլեկտրաէներգիայի թանկացում, ինֆլյացիա, եվրո–դրամ հարաբերություններ և վաճառվող ջրի ծավալներ։ Եթե դրանք չփոփոխվեն, մենք ավելի շատ կարող ենք իջեցնել ջրի սակագինը, բայց, ցավոք, այս 4 գործոններն ազդում են։
Ինչ վերաբերում է գազի թանկացմանը, ապա այն որևէ ազդեցություն չի ունեցել ջրի սակագնի վրա, քանի որ ջուր մատակարարելու համար ընկերությունը գազ գրեթե չի սպառում։
Ջրի սակագնի ճշգրտման հայտով «Երևան ջուրը», սահմանված կարգի համաձայն, պարտավոր է հաջորդ անգամ դիմել փետրվար ամսին։
Ջրի սակագինն էժանացավ
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում քննարկեց «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը:
Հանձնաժողովը որոշեց ջրի սակագինը նվազեցնել 3,8 դրամով:
Նշենք, որ «Երևան Ջուր» ընկերությունն իր հայտով առաջարկել էր սակագինը նվազեցնել 8 դրամով՝ 1 խմ ջրի համար գործող 174, 059 դրամից դարձնելով 166,044 դրամ:
Ավելի վաղ, «7օր»–ի հետ զրույցում, «Երևան ջուր» ընկերության ԶԼՄ–ների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասել էր։
–Գոյություն ունի կարգ՝ համաձայն որի մենք ամեն տարի պարտավո՛ր ենք ճշգրտման սակագին ներկայացնել ՀԾԿՀ–ին։ Մեր հայտը նախատեսում էր 8 դրամով իջեցում, այսինքն՝ գործող 174 դրամի փոխարեն՝ 166 դրամ։ Բայց փետրվարին հայտնի չէր՝ էլեկտրաէներգիան կթանկանա՞ր, թե՞ ոչ։ Իսկ «Երևան ջուր»–ը շատ մեծ քանակով էլեկտրաէներգիա է սպառում, դրա համար էլ էլեկտրաէներգիայի թանկացումը, իհարկե, պետք է ազդեր նաև ջրի սակագնի վրա։ Եթե չթանկանար էլեկտրաէներգիան, ջրի այլ սակագին այսօր կքննարկվեր։

7or.am