Երուսաղեմի «Լացի պատի» մոտ գնդակահարվել է մի իսրայելացի: Նրան գնդակահարել է իսրայելական անվտանգության ծառայության աշխատակիցը, որին թվացել է, թե տղամարդը գոռացել է՝ Ալլահ աքբար (Ալլահը մեծ է) և գրպանից անհայտ իր է հանել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ իսրայելացուն գնդակահարած պահապանը նրան պաղեստինցի գրոհայինի տեղ է ընդունել: Բժիշկները փորձել են փրկել վիարվոր տղամարդու կյանքը, բայց չի հաջողվել: Այժմ տարածքը այցելությունների համար փակ է, Իսրայելի ոստիկանությունն էլ հետաքննություն է սկսել՝ պարզելու կատարվածը:
Երուսաղեմում իսրայելացու են գնդակահարել