Լրահոս

21.06.2013 11:11


Լատվիայի նախագահի նստավայրը հրդեհվել է

Լատվիայի նախագահի նստավայրը հրդեհվել է

Հունիսի 20-ի երեկոյան՝ տեղի ժամանակով 22:21–ին, հրդեհ է բռնկվել Լատվիայի նախագահի նստավայրում, որը տեղավորված է մայրաքաղաք Ռիգայում գտնվող պատմական ամրոցում։ Այրվել է ավելի քան 3200 մ2 տարածք՝ հիմնականում նախագահական նստավայրի տանիքը և 4-րդ հարկի 600 մ2–ն ու 2–րդի 200 մ2–ն: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը։

Այդ ամրոցում է տեղակայված նաև Պատմության ազգային թանգարանը, և հրդեհի պատճառով կարող էին արվեստի արժեքավոր գործեր ոչնչանալ։

Ռիգայի ամրոցը թվագրվում է 1330թ.։ Հին ամրոցի ավերումից հետո նորից վերակառուցվել է։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո՝ 1995թ., այն դարձել է նախագահական նստավայր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը