Լրահոս

21.06.2013 20:01


ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվեն հայ-բրիտանական գիտական համագործակցության հեռանկարները

ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվեն հայ-բրիտանական գիտական համագործակցության հեռանկարները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Գիտության և ինովացիոն կենտրոնը հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կանցկացնեն համատեղ քննարկում գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Որպես առաջնահերթային ուղղություններ` բրիտանական կողմը դիտարկում է տիեզերքի, ջրային ռեսուրսների, էներգաարդյունավետության, ինֆեկցիոն հիվանդությունների, սննդի և կլիմայի փոփոխության ոլորտների հետազոտությունները: Կանցկացվի կլոր սեղան, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան Լոնդոնի Կայսերական քոլեջի քիմիական ճարտարագիտության բաժնի պրոֆեսոր,Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը և ՀՀ ԳԱԱ-ի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մոլեկուլի կառույցի ուսումնասիրությունների կենտրոնի Օպտիկական սպեկտրոսկոպիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Տիգրան Կուրտիկյանը:

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Գիտության և ինովացիոն կենտրոնի պատվիրակությունը կայցելի Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներ, կհանդիպի գիտնականների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը