Լրահոս

21.06.2013 10:02


Տան հիմքը փորելիս ականի նմանվող առարկաներ են հայտնաբերվել

Տան հիմքը փորելիս ականի նմանվող առարկաներ են հայտնաբերվել

Հունիսի 19-ին՝ ժամը 18։55-ին, Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տնակներից մեկի բակում ականներ են հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը տնակի հետնամասի պարսպի հիմքը փորելու ժամանակ հայտնաբերել է կիսով չափ կոռոզիայի ենթարկված ականանման 3 առարկա:

Նշանակվել է պայթյունաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը