Ձերբազատվեք ստորին իրապաշտության նվաստացնող բարդույթից
Իրապաշտությունը, այդ թվում և քաղաքական իրապաշտությունը, հայերիս մոտ դարեր շարունակ ամենախեղված հասկացություններից է: «Իրապաշտամոլությունը» մեր ազգային բոլոր ողբերգությունների ակունքում է: Մենք ո՞վ ենք որ հռոմեացու, բյուզանդացու, պարսիկի, արաբի, թուրքի կամ «ռըսի» դեմ դուրս գանք: Մենք ո՞վ ենք, որ մերազնյա գողի կամ արտաքին բռնապետի դեմ ընդվզենք: (Սրա շարունակությունն էլ ավելի ողբալի է. եթե չենք կարող, ապա եկեք «էվոլյուցիոնաբար» համագործակցենք:) Սակայն, սա իրապաշտության ամենաստորին ու խեղված ընկալումն է: Ամեն անգամ, երբ հայը (և մարդ էակն առհասարակ) ձերբազատվում էր սեփական թերարժեքության մոլագար բարդույթից և մաքառելու կամք դրսևորում, մեր առաջ ընկրկում, նահանջում կամ փլուզվում էին բոլոր թվացյալ հսկաները: Ուստի ձերբազատվեք ստորին իրապաշտության նվաստացնող բարդույթից. բուն իրապաշտությունը ձեր կամքի, գաղափարի և մարդկային վեհության մեջ է: Դրանցով են արարվել պատմությունն ու քաղաքակրթությունը, դրանցով են տապալվել «անհաղթ և հավերժ» թվացյալ «ուժեղները»: Այդպես է նաև այսօր և՝ մինչև ի լրումն աշխարհի:

Ալեքսանդր Քանանեան