Լրահոս

21.06.2013 09:43


«Twitter»-ում Օբամային սպանելու կոչի համար ամերիկացին դատապարտվել է 1 տարի ազատազրկման

«Twitter»-ում Օբամային սպանելու կոչի համար ամերիկացին դատապարտվել է 1 տարի ազատազրկման

«The Huffington Post»-ի փոխանցմամբ՝ «Twitter»-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու կոչի համար ամերիկացին դատապարտվել է 1 տարի ազատազրկման։ 26-ամյա Ջարվիս Բրիթոնը խոստովանել է, որ իր միկրոբլոգում գրառում է թողել՝ կոչ անելով սպանել երկրի նախագահին։

Բանտից դուրս գալուց հետո Բրիթոնը երեք տարի գտնվելու է ոստիկանության հսկողության տակ։

Նշենք, որ ԱՄՆ-ում սա առաջին դեպքը չէ, երբ սոցիալական ցանցերում նախագահին սպանելու կոչերի համար դատարանը քաղաքացիներին դատապարտում է ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը