Բրիտանիայում հրապարակվել են այլմոլորակայինների մասին արխիվային նյութեր
Լոնդոնում Բրիտանական ազգայի արխիվը հրապարակել է 2007-2009թթ. չճանաչված թռչող առարկաների դիտարկման վերաբերյալ շուրջ 25 գաղտնի թղթապանակ։
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1950-ականներին բավական լուրջ էր վերաբերվում այլմոլորակայինների հնարավոր հարձակմանը։ Հարցը նույնիսկ քննարկվում էր հատուկ ծառայությունների հրավիրած նիստերին։ Ու չնայած ՉԹԱ–ների մասին հաղորդագրությունների աճին, 2010թ. Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լուծարեց չճանաչված թռչող առարկաների վերաբերյալ նյութերի ուսումնասիրման հատուկ ստորաբաժանումը։