Հունիսի 20-ի ժամը 17։49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18ՍՍ048 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 200մ), ինչի հետևանքով վարորդ` 1941թ. ծնված Սերյոժա Ավագյանը, տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից:
Ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է