Լրահոս

21.06.2013 00:55


Դեսպան Նազարյանը ելույթ է ունեցել UNICEF-ի գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանին

Դեսպան Նազարյանը ելույթ է ունեցել UNICEF-ի գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանին

Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանը, որին մասնակցում են UNICEF-ի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները:

Հունիսի 19-ին նիստի ընթացքում ներկայացվեց հիմնադրամի 2014-2017թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը (UNICEF Strategic Plan, 2014-2017: Advancing the rights of every child, especially the most disadvantaged), որին հաջորդեցին փաստաթղթի վերաբերյալ պատվիրակությունների ելույթները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում, գնահատելով միջնաժամկետ ծրագիրը մշակելու եւ այդ գործընթացում պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին եւ այլ շահագրգիռ մարմիններին ներգրավվելու ուղղությամբ հիմնադրամի գործադրած ջանքերը, ողջունեց ծրագրում տեղ գտած առանձնահատուկ շեշտադրումը՝ հատկապես խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների իրականացման հարցի վրա:

ՀՀ դեսպանը կարեւորեց նաեւ հիմնադրամի կողմից երեխաների հավասար իրավունքների իրագործման հարցում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների լավագույն փորձի եւ հաջողված օրինակների մասին տեղեկատվության հավաքագրումը եւ դրանց փոխանակումը` մատնանշելով ներառական կրթության մատչելիության ապահովման գործում Հայաստանի գրանցած առաջընթացը: Ըստ Նազարյանի, Հայաստանն այն երկրներից է, որն ունի UNICEF-ի 2014-2017թթ. միջնաժամկետ ծրագրի նպատակներին համահունչ երկրում իրականացվող գործողությունների ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է որ կլուծվեն երեխաների համար կրթության, առողջության ու սնուցման որակյալ ծառայությունների մատչելիության առկա անհավասարությունը եւ բացերը:

Դեսպան Նազարյանը հայտնեց ՀՀ կառավարության աջակցությունը UNICEF-ի նոր միջնաժամկետ ռազմավարական ծրագրին, ինչպես նաեւ պատրաստակամությունը` առավել զարգացնելու հիմնադրամի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը