Լրահոս

20.06.2013 16:25


ՎՊ–ի արձագանքը Տիգրան Սարգսյանի հայտարարությանը

ՎՊ–ի արձագանքը Տիգրան Սարգսյանի հայտարարությանը

Հայտարարություն

Շնորհակալությունենք հայտնում ՀՀ Վարչապետ ՏիգրանՍարգսյանին ՀՀ կառավարությանայսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար:

Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարևորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության և գնումների ոլորտը համարվում է ռիսկային: Սա ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում:

Համաձայնենք ՀՀ Վարչապետի այն մտքին նաև, որ «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով»:

Այս առումով հարկ ենք համարում մեջբերել Վերահսկիչ պալատի նախագահի 2013 թ. հունիսի 18-ին Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի այդ հատվածը առանց խմբագրման. «Հիմա ըստ էության ես ուզում եմ խոսել մի քանի խնդիրների մասին, որոնք փորձել եմ համակարգել, որովհետև մոտ 50 պատգամավոր, 188 հարցի միջոցով փորձեցին վերհանելայն եզրակացությունը, ինչը մենք ներկայացրել էինքԱզգայինժողովին, ևշուրջ երեք տասնյակ ելույթներով փորձեցին տարբեր գնահատականներ տալ։ Իհարկե, ես զերծ եմ մնալու քաղաքական ենթատեքստ ունեցող գնահատականներից, զերծ եմ մնալու դրանց այլ որակումներ տալուց, որովհետև ես ասելեմ, որՎՊ-ի հաշվետվությունը երբեք քաղաքական դաշտ չպետք է տանել և այս առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի և ավելինասեմ, տարօրինակ է հատկապես մի քանի պատգամավորների կողմից հնչեցրած որոշակի տերմիններ, որոնք բացարձակապես կապ չունեն այս հաշվետվության հետ: «Համատարած թալան», «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»: Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան և ինձ թվում է, որորոշ տերմիններ օգտագործելուց հետո ոմանք փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»:

ՀՀ ՎՊ լրատվականծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը