ԲՀԿ–ն բաժնեմասերի 100%–ը «Գազպրոմ»–ին տալու դրդապատճառները պարզելու համար քննարկում կհրավիրի
Այսօր ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատճառաբանությունը, թե «Գազպրոմ»–ին ՀՀ կառավարության 20% բաժնեմասը տալը պայմանավորված է ապահովությամբ։ Ն. Զոհրաբյանն ավելացրել է, որ դրա դրդապատճառները պարզելու համար ԲՀԿ–ն առաջարկում է խորհրդարանում քննարկում կազմակերպել:
–Խորհրդարանն առնվազն պարտավոր է իմանալ այդ ապահովության գինը, թե ինչի՞ դիմաց ենք մենք ՀՀ կառավարության 20% բաժնեմասը դարձրել բանակցության առարկա: Պետք է տեղեկանանք, թե ո՞րն է այդ ապահովության գինը, որ հետո փաստի առաջ չկանգնենք, որ հետո չպարզվի՝ չեն հիշում անգամ ստորագրման ամիս ամսաթիվը,-ասել է Ն. Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատել էր, որ «Գազպրոմի» հետ քննարկում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։
–Այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է նաև 20% բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց դրված է ոչ միայն այդ հարցը, զուգահեռ կան նաև այլ հարցեր։ Մինչև այս ամսվա վերջը բանակցությունները կավարտվեն,-ասել էր Ա. Մովսիսյանը:
Նախարարը նաև ասել էր, որ գազի սակագնի բարձրացման պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 1–ին։ Սակայն, ընդամենը մեկ շաբաթ առաջ ոչ մի կերպ չէր կարողանում հիշել այդ պայմանագրի կնքման օրը։

Այդ մասին տեսանյութը՝ ստորև.
7or.am