ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
Հունիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին, մասնավորապես` տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարեւորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի նախորդ եւ հաջորդ նախագահությունների հետ սահմանել է համատեղ գերակայություններ, որոնց թվում տեղ է գտել տեղական ժողովրդավարության զարգացման հարցը:
Անդրադառնալով նախորդ օրը Երեւանում կայացած ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստին՝ Հերվիգ Վան Շտաան շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն Երեւանում հյուրընկալելու եւ լավագույնս կազմակերպելու համար: Կոնգրեսի նախագահը նաեւ կարեւորեց նույն օրը մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացումը՝ նշելով թեմայի կարեւորությունը եվրոպական հասարակությունների համար:
Նախարարի տեղակալը եւ ԵԽ Կոնգրեսի նախագահը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։
Կոնգրեսի նախագահի խնդրանքով Նախարարի տեղակալն անդրադարձավ Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային խնդիրներին: