Տնտեսական

20.06.2013 14:41


ԲՀԿ–ական պատգամավոր. «Հայաստանյան բանկերից վարկ վերցնելը կապալ է»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Հայաստանյան բանկերից վարկ վերցնելը կապալ է»

Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ–ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ընդգծել է, թե նախորդ վարկավորման դեպքում լսել են, որ «17-ից 8-ը կամ 170-ից այսքանը թռել են»։ Պատգամավորը հետարքրքվել է, թե ի՞նչ է արվում՝ վարկավորումը նախորդի նման անարդյունավետչլինի։

–Տրամադրե՛ք ցանկը, որ հասկանանք՝ ի՞նչ օգուտ է տվել մեզ այդ վարկը։ Օրինակ Արագածոտնի մազում ես չեմ նկատել որևէ դրական արդյունք, չգիտեմ, թե ում եք տալիս։ Մի օր ներկայացրեք, ցանկը տեսնենք,–դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանին՝ ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Ի պատասխան, նախարարը նախ ասել է՝ եթե չի սխալվում, այդ ցանկերը բանկային գաղտնիք են, բայց եթե գաղտնիք չեն, ապա կտրամադրեն։

Լյովա Խաչատրյանը նաև ընդգծել է, որ հայաստանյան բանկերից երբեք չի երազել վարկ վերցնել, որովհետև դրանք ոչ թե օգնություն են, այլ կապալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը