Դիմորդների թիվը զգալիորեն նվազել է. պատճառը արտագա՞ղթն է
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր լրագրողներին ասել է, որ այս տարի հանրապետությունում դիմորդների թիվը զգալիորեն նվազել է։ Նախորդ տարի 16 870 դիմորդ է եղել, այս տարի՝ 12 740։ Հատկապես բնագիտական մասնագիտություններում թափուր տեղեր են մնալու։ Այլ պատկեր է լրագրության, սոցիոլոգիայի և կառավարման ֆակուլտետների դեպքում։ Խոսելով դիմորդների նվազման պատճառների մասին՝ Վաչագան Գալստյանն ասել է, որ ուզում է հավատալ՝ դիմում են սովորել ցանկացողները միայն, վարձերի բարձրացումը չէ, որ ազդել է։
–Միգուցե նաև արտագաղթի տվյալներն են ազդել, միգուցե մի մասն ավագ դպրոց գնալու փոխարեն գնացել է միջին մասնագիտական կրթություն ստանալու,–ասել է նա։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ «7օր»–ը տեղեկացրել էր, մայիսի 24–ին հանրակրթական դպրոցն ավարտել է շուրջ 30 հազ. աշակերտ։ Փոխարենընախորդտարիշրջանավարտներիթիվըշուրջ 37 հազ. էր, այսիքն՝ 7000–ովավելի։ Այս թվի մեջ չեն մտնում միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։
«7օր»–ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆարինեՀովհաննիսյանը մեկ տարվա ընթացքում շուրջ 7000–ով շրջանավարտների թվի պակասելը պայմանավորել էր 9–րդդասարանիցհետոավագդպրոցիփոխարեննախնականմասնագիտականհաստատություններ, ուսումնարաններևքոլեջներգնալով։
Մեր հարցին՝ ավագ դպրոցը շարունակելու փոխարեն իրենց ցանկացած ուսումնական հաստատությունն ընտրելու հնարավորությունն արդեն 3 տարի՛ է, ինչտրվածէ, հետևաբարինչո՞ւնախորդևայստարիներիհամեմատությամբավագևմիջնակարդդպրոցներիշրջանավարտներիթվիտարբերությունը 7000 էկազմում, Ն. Հովհաննիսյանը պատասխանել էր, թե հավանաբարայդնորույթըկամաց–կամացէտարածումստանում։
Դիմորդների թիվը զգալիորեն նվազել է. պատճառը արտագա՞ղթն է
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր լրագրողներին ասել է, որ այս տարի հանրապետությունում դիմորդների թիվը զգալիորեն նվազել է։ Նախորդ տարի 16 870 դիմորդ է եղել, այս տարի՝ 12 740։ Հատկապես բնագիտական մասնագիտություններում թափուր տեղեր են մնալու։ Այլ պատկեր է լրագրության, սոցիոլոգիայի և կառավարման ֆակուլտետների դեպքում։ Խոսելով դիմորդների նվազման պատճառների մասին՝ Վաչագան Գալստյանն ասել է, որ ուզում է հավատալ՝ դիմում են սովորել ցանկացողները միայն, վարձերի բարձրացումը չէ, որ ազդել է։
–Միգուցե նաև արտագաղթի տվյալներն են ազդել, միգուցե մի մասն ավագ դպրոց գնալու փոխարեն գնացել է միջին մասնագիտական կրթություն ստանալու,–ասել է նա։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ «7օր»–ը տեղեկացրել էր, մայիսի 24–ին հանրակրթական դպրոցն ավարտել է շուրջ 30 հազ. աշակերտ։ Փոխարենը նախորդ տարի շրջանավարտների թիվը շուրջ 37 հազ. էր, այսիքն՝ 7000–ով ավելի։ Այս թվի մեջ չեն մտնում միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։
«7օր»–ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեկ տարվա ընթացքում շուրջ 7000–ով շրջանավարտների թվի պակասելը պայմանավորել էր 9–րդ դասարանից հետո ավագ դպրոցի փոխարեն նախնական մասնագիտական հաստատություններ, ուսումնարաններ և քոլեջներ գնալով։
Մեր հարցին՝ ավագ դպրոցը շարունակելու փոխարեն իրենց ցանկացած ուսումնական հաստատությունն ընտրելու հնարավորությունն արդեն 3 տարի՛ է, ինչ տրված է, հետևաբար ինչո՞ւ նախորդ և այս տարիների համեմատությամբ ավագ և միջնակարդ դպրոցների շրջանավարտների թվի տարբերությունը 7000 է կազմում, Ն. Հովհաննիսյանը պատասխանել էր, թե հավանաբար այդ նորույթը կամաց–կամաց է տարածում ստանում։
7or.am