Ետսովետական ռևանշիզմի հայկական տարբերակը բաղկացած է երկու միֆոլոգեմների միաձուլումից: Մեկը Սովետական Հայաստանի՝ որպես հայոց պատմության մեջ աննախադեպ մշակութային և տնտեսական ծաղկման շրջանի մասին պատկերացումն է, մյուսը՝ 60-ականներին վերջնական տեսք ստացած «հայրենասիրությունը»:
Սովետական Հայաստանի ծաղկման մասին առասպելը մի առանձին թեմա է, և տվյալ պահին դրա լիարժեք ժխտումը կշեղեր մեզ հիմնական թեմայից: Նշենք, սակայն, որ ծաղկուն և իրապես ներքուստ ուժեղ համակարգերը չեն փլուզվում կայծակնային արագությամբ` ռեֆորմների առաջին իսկ փորձից, որքան էլ ուժեղ լինեն դրանց ներքին և արտաքին թշնամիները: Աշխարհի կեսն այսօր ատում է ամերիկացիներին, բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում «քանդել» այդ երկիրը: Ինչ վերաբերում է կոնկրետ մշակութային ծաղկմանը, ապա, իրոք, 20-30-ականներին Սովետական Հայաստանում առկա էր մշակութային նշանակալի զարթոնք: Բայց հենց սովետական իշխանությունն էլ ոչնչցարեց լավագույն հայ մտավորականներին (իսկ լավագույն դեպքում` աքսորելով Սիբիր՝ խլեց նրանց լավագույն տարիները): Միայն Չարենցի գլխատված դիակը (ինչպես ասում են՝ դաժան ծեծի հետքերով) բավական է, որ 1937թ.-ն հավասարվի 1915-ի ապրիլի 24-ին, իսկ Սովետական Հայաստանի ծաղկման մասին թեզը նույնքան կասկածելի թվա, որքան Օսմանյան Կայսրության մեջ «էրմենի միլեթի» ծաղկման մասին պնդումը (չէ՞ որ Պոլսում էլ հայերը ոչ միայն հալածվում էին, այլև որոշ բնագավառներում' տնտեսություն, մշակույթ, իրոք ծաղկում էին. բայց 1915թ. հետո այդ ամենն արդեն էական չէ):
Գրեթե բոլոր այն գրողներն ու արվեստագետները, ովքեր իրական արժեքներ ստեղծեցին հետագա տարիներին (60-ականներին և այլն), արեցին դա ոչ թե շնորհի՛վ, այլ առավել հաճախ՝ ի հեճո՛ւկս սովետական կարգերի: Բայց ասյօր էլ, ուսումնասիրելով սովետահայ շրջանում կազմված միջին հայաստանյան գրադարանը, դուք կզարմանաք, թե մեկ արժեքավոր գրքի դիմաց ի՛նչ անհավատալի քանակի մակուլատուրա է ստեղծվել այդ տարիներին (գեղարվեստական գրականության և հումանիտար գիտության, այդ թվում՝ պատմության բնագավառում): Եվ ծիծաղելի է, երբ խոսում են մշակութային ծաղկման մասին մի երկրում, որը տասնամյակների ընթացքում կտրված էր աշխարհից: Ո՛չ գրականությունը, ո՛չ արվեստը, ո՛չ էլ գիտությունը (մանավանդ՝ գիտությունը, որը վերազգային` ունիվերսալ համակարգ է) չեն կարող զարգանալ մեկուսացման պայմաններում։ Դա բացառված է:
Առավել ծիծաղելի է, երբ խոսում են գիրք կարդալու մասին մի երկրում, ուր աշխարհի ամենակարևոր, ամենակարդացվող ու ամենահետաքրքիր գրքերի կեսն արգելված էր կամ էլ չէր հրապարակվում: Եթե ինչ-որ մեկը սովետի ժամանակ ավելի շատ էր կարդում, քան հիմա, նշանակում է՝ նա կարդալու հետ ոչ մի կապ չունի. ուղղակի այն ժամանակ իր դատարկ պարապությունը լցնելու այլ տարբերակներ քիչ ուներ, կամ էլ գրքերը գրապահոցում շարում էր՝ «պրեստիժի» մասին այն ժամանկվա որոշակի պատկերացումներից ելնելով: Հենց նոր վեր կացա համակարգչի մոտից և փորձի համար մեկ հայացք գցեցի իմ գրապահոցի առաջին շարքին: Այնտեղ շարված են իմ ամենասիրելի գրքերը: Դրանց մոտ 70%-ը սովետական շրջանում հնարավոր չէր լինի ունենալ: Կարելի է ըմբռնումով մոտենալ, երբ սովետական կարոտախտն արտահայտվում է շարքային մարդկանց շրջանում, որոնք կարոտում են սոցիալական հավասարությունը, արտաքին նվազագույն կարգուկանոնը և այլն: Բայց երբ սովետը մտավորականի կամ երիտասարդի (այդպիսիք էլ քիչ չեն) իդեալն է, դա ուղղակի զավեշտ է: Մտավորական կոչվող մարդու համար կարո՞ղ է, արդյոք, ավելի սարսափելի բան լինել, քան տեղեկատվություն ստանալու, տարածելու և ինքնաարտահայտվելու ազատության սահմանափակումը: Եվ այսօր էլ մեր երկրում ամեն ինչ այնքան է գլխիվայր շրջված, որ սովորական տաքսիստը կարող է ավելի մտահոգված լինել խոսքի ազատության սահմանափակմամբ, քան իրեն մտավորական անվանող մարդը:
Ինչ վերաբերում է սովետահայ մտավորականության հայրենասիրությանը կամ «ազգային» գաղափարին: Այն որոշակի դրական դեր է խաղացել 60-80-ականներին` բալանսավորելով պաշտոնականի և այլախոհության սահմանին: Սակայն այն չէր կարող հակասության մեջ չմտնել անկախ Հայաստանի հետ: Եվ պատահական չէ, որ, չնայած սովետական ժամանակ «ազգային գաղափարը» որոշ այլախոհական դրսևորումներ կարող էր ունենալ, հետսովետական շրջանում նա ոչ միայն դաշնակցեց, այլև միաձուլվեց սովետական կարոտախտի և ռևանշիզմի հետ: Պատրանքներ պետք չէ տածել. «ազգային» գաղափար կոչվածի «ազգայինը» իրոք չակերտավոր է, քանի որ չի լինում ազգայնականություն՝ առանց անկախ պետության պահանջի, իսկ այդպիսի պահանջ սովետահայկական հայրենասիրությունը ոչ միայն չէր դնում, այլև խորշում էր դրանից: Իր էությամբ նա այսօր էլ մնում է հակաանկախական, հետևաբար' իրականում հակաազգային գաղափարախոսություն:
Մեծ հարց է՝ արդյոք «ազգային գաղափարի» շրջանակներում թուրքը թշնամի է, որովհետև նա հայի թշնամի՞ն է, թե՞ որովհետև նա Ռուսական Կայսրության թշնամին է: Այս հարցը դեռևս վերլուծության կարիք ունի, բայց կարող է պարզվել, որ «ազգային գաղափարը» այլ թշնամիներ չունի, բացի ռուսի թշնամիներից, թեկուզ և դրա կրողները չգիտակցեն այդ հանգամանքը: Համենայնդեպս, փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, վրացիներն ու ամերիկացները հեշտությամբ վերածվում են հայի «թշնամու», քանի որ նրանք Ռուսաստանի թշնամիներն են: Ավելի հստակ է «ազգային գաղափարի» ծագումը: Կարելի էր ենթադրել, որ այն խրուշչովյան ձնհալի արդյունք է: Ճշմարտությանն ավելի մոտ է թվում, սակայն չի կարելի նրա ծագումը կապել ստալինյան նեոկայսերականության գաղափարախոսության հետ, երբ ոչ միայն ռեաբիլիտացվեց ռուսական շովինզիմը, այլև որոշակի պատվերի շրջանակներում, որն իրականացվեց հումանիտար գիտությունների մասնագետների և գրողների կողմից, «կոնստրուկտվեցին» առանձին հանրապետությունների «պաշտոնական հայրենասիրությունները»: Այդ համատեքստի մեջ տեղավորվող «նոր» հայկական հայրենասիրությունը, իրականում, հին ռուսասիրական համայնքային հայրենասիրության գռեհիկ վերաթողարկումն էր, որը հետքայլ էր նույնիսկ ֆիդայական շրջանի հետ համեմատած: Այդ կեղծ ազգայնականության շրջանակներում հայերին իրականում կայսերական քաղաքականության գործիքի դեր էր վերապահված: Ֆորպոստի կամ միջնաբերդի գերագույն առաքինությունն է` մինչև վերջին մարդը և մինչև արյան վերջին կաթիլը զոհվել հանուն մետրոպոլիայի շահերի, որի ընթացքում միշտ էլ դանդաղաշարժ կայսերական կենտրոնը պետք է ժամանակ շահի ռեսուրսների և զորքերի վերադասավորման և մանևրների համար: Ծանոթ ճակատագիր է:
Ժամանակն է, սակայն, վերադառնալ մեր օրերին և տեսնել, թե ի՞նչ «հաջողությունների» հասավ սովետական ռևանշիզմը անկախ Հայաստանում, և ի՞նչ խոչընդոտների հանդիպեց իր ճանապարհին: Դա կանենք հաջորդ անգամ:
Անցյալ անկատար (Մաս 5)
Սկիզբը տես...

Հրանտ Տեր-Աբրահամյան