Լրահոս

20.06.2013 14:02


Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը

Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորում» հասարակական կազմակերպությանը` սկաուտական-կադետական ճեմարանական համալիրի կառուցման և բնասերների կենտրոնի ստեղծման նպատակով Նաիրիի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող` Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան համայնքների վարչական տարածքներից անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող 45 հեկտար հողամաս:

Հիշյալ հասարակական կազմակերպության ատենապետ Լևոն Մխիթարյանը, իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող գույքշնը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, 2003-2007թթ. ընթացքում հատկացված հողամասից 6,621 հեկտար հողամասը սեփականության, ինչպես նաև 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքներով գրանցել են իրենց հարազատների, փաստացի իրենց պատկանող բաժնետոմսերով գործող ընկերությունների անվամբ` յուրացման եղանակով հափշտակելով 37.220.400 ՀՀ դրամ արժողության պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը:

Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը