Ամբաստանյալ. «Ես, ի՞նչ ա, ասել եմ՝ Հայրիկյա՛ն, բարձրացրա մայկեդ, նոր կրակե՞մ»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու ՊարույրՀայրիկյանի մահափորձի գործով դատավարությունը: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ ԽաչիկՊողոսյանը, ով ասել է, թե մի օր մյուս ամբաստանյալ ՍամվելՀարությունյանը եկել և ասել է իրեն՝ գործ կա, պիտի մեկին վախացնենք՝ Պարույր Հայրիկյանին։
–Ասեցի՝խի՞ինքը, ասեց՝անձնականհարցա,–պատմել է Խ. Պողոսյանը:
Այնուհետև Հայրիկյանի տան տեղն են իմացել, շտաբից մինչև շենքի մոտ հետևել նրան և փորձել, ամբաստանյալի խոսքերով, վախեցնել Հայրիկյանին։
Նա նաև պատմել է, որ Սամվել Հարությունյանն է իրեն ասել՝ եթեբռնվենք, պիտիասենք՝ՎարդանՍեդրակյաննէպատվիրել:
–Ասի՝խի՞, ասեց՝ իրահետմոտիկենք, հետոէլինքնէլանախագահիթեկնածու, ուըտենցտվեցինքՍեդրակյանիանունը։ Իմնախնականցուցմունքումամենինչճիշտ աասված,բացիՎարդանՍեդրակյանիմասինմասից։ ՎարդանՍեդրակյանիանունըչիեղել, չեմիմացել՝խի ադաարվումՀայրիկյանիդեմ,-ասել է Խ. Պողոսյանը՝ հավելելով, որ իր ունեցած զենքը ձեռք է բերել դեռ 90-ականներին, և այդպես դրված էր:
Նշենք, որ նախագահի նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի շահերը պաշտպանող «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանի հագուստների զննությունից պարզվել է՝ մարմնիաջմասում՝երկրորդհրազենայինվնասվածքիհատվածում,վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկըևներքնաշապիկըգնդակիմուտքայինանցքերչունեն, ինչպես նաև փորձաքննությամբհնարավորչիեղելորոշելկրակոցիվաղեմությունը և կրակոցներիարձակմանհերթականությունը, Հայրիկյանիբաճկոնըվնասվածէմիայնթևիմասում, դատականբժիշկը նրա վերքերըչիտեսել, իսկ Հայրիկյանիդեմքինզննությամբկրակոցիհետքերչենհայտնաբերվել:
Ամբաստանյալ. «Ես, ի՞նչ ա, ասել եմ՝ Հայրիկյա՛ն, բարձրացրա մայկեդ, նոր կրակե՞մ»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավարությունը: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը, ով ասել է, թե մի օր մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանը եկել և ասել է իրեն՝ գործ կա, պիտի մեկին վախացնենք՝ Պարույր Հայրիկյանին։
–Ասեցի՝ խի՞ ինքը, ասեց՝ անձնական հարց ա,–պատմել է Խ. Պողոսյանը:
Այնուհետև Հայրիկյանի տան տեղն են իմացել, շտաբից մինչև շենքի մոտ հետևել նրան և փորձել, ամբաստանյալի խոսքերով, վախեցնել Հայրիկյանին։
–Հայրիկյանը շատ լավ գիտի, թե ոնց են անում կոնտրոլնի կրակոցը: Ես նման բան չեմ արել: Մի կրակոցը անզգուշաբար կպելա ուսին, իսկ երկրորդը չի կպել: Ձախ ձեռը բռնած՝ եկավ դեպի ավտոմեքենան, սայթաքեց ու ընկավ: Խի՞ Հայրիկյանը չի ասում, որ ընկել ա: Ոտքը կպել ա լյուկին ու ընկել ա: Միացավ սիգնալիզացիան, սկսեց գոռալ՝ օգնեցեք։ Տեսնելով, որ չի գնում, երկրորդ անգամ կրակեցի, ասեցի՝ մի գոռա: Տեսաք, որ մայկեքին բան չի եղել. ես, ինչ ա, ասել եմ՝ Հայրիկյա՛ն, բարձրացրա մայկեդ, նոր կրակե՞մ։ Ինձ ոչ մեկը չի տեսել։ Սիրուն դպրոցի մոտով բարձրացել, նստել եմ տաքսի ու գնացել,-շարունակել է ամբաստանյալը։
Նա նաև պատմել է, որ Սամվել Հարությունյանն է իրեն ասել՝ եթե բռնվենք, պիտի ասենք՝ Վարդան Սեդրակյանն է պատվիրել:
–Ասի՝ խի՞, ասեց՝ իրա հետ մոտիկ ենք, հետո էլ ինքն էլ ա նախագահի թեկնածու, ու ըտենց տվեցինք Սեդրակյանի անունը։ Իմ նախնական ցուցմունքում ամեն ինչ ճիշտ ա ասված, բացի Վարդան Սեդրակյանի մասին մասից։ Վարդան Սեդրակյանի անունը չի եղել, չեմ իմացել՝ խի ա դա արվում Հայրիկյանի դեմ,-ասել է Խ. Պողոսյանը՝ հավելելով, որ իր ունեցած զենքը ձեռք է բերել դեռ 90-ականներին, և այդպես դրված էր:
Նշենք, որ նախագահի նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի շահերը պաշտպանող «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանի հագուստների զննությունից պարզվել է՝ մարմնի աջ մասում՝ երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը և ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն, ինչպես նաև փորձաքննությամբ հնարավոր չի եղել որոշել կրակոցի վաղեմությունը և կրակոցների արձակման հերթականությունը, Հայրիկյանի բաճկոնը վնասված է միայն թևի մասում, դատական բժիշկը նրա վերքերը չի տեսել, իսկ Հայրիկյանի դեմքին զննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել:
7or.am