Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվությանը և հայտարարել, թե անձամբ խիստ շահագրգռված է, որ այդ բացահայտումների մասին գործերն անհապաղ ուղարկվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ: Ավելին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ անձմաբ ամեն ինչ անելու է՝ հնչած մեղադրանքները պատասխան ստանան, և իր համաձայնությունն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տեսակետին, թե պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնատար անձինք պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն։
–Հայտարարությունը, որ պետական բյուջեի 70%–ը խիստ ռիսկային է և կոռումպացված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստած յուրաքանչյուրի՛դ,–ընդգծել է Տ. Սարգսյանը՝ նրանցից պահանջելովկա՛մ պատասխանել իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, կա՛մ էլ հերքել դրանք։
Տիգրան Սարգսյանը նախարարներից պատասխան է պահանջել

7or.am