Լրահոս

20.06.2013 11:47


Խուզարկություններ և զենք-զինամթերքի առգրավում՝ ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում

Խուզարկություններ և զենք-զինամթերքի առգրավում՝ ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում

Հունիսի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 1968թ. ծնված Կամո Ղ.-ի տանը, կից շինություններում և «Լաստի սար» կոչվող տարածքի հետնամասում գտնվող, նրան պատկանող անասնագոմում:

Անասնագոմին կից կայանած, Կամո Ղ.-ին պատկանող չշահագործվող «ԵրԱԶ» ավտոմեքենայի թափքում գտնվող անկողնու տակդիրի տակից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ:
Նույն օրը, նույն դատարանի որոշմամբ և նույն քրեական գործի շրջանակներում՝ խուզարկություն է կատարվել նաև Քարահունջ գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Ռադիկ Մ.-ի տանը կից շինություններում և Գորիս-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող, Քարահունջ համայնքին պատկանող, վերջինիս կողմից օգտագործվող անասնագոմում:
Խուզարկությամբ տան ննջասենյակի մահճակալից հայտնաբերել և առգրավվել է «Իժ 18 ԵՄ», «ԻԺ 18 Մ» և «ՏՕԶ 8Մ» որսորդական ակոսափող 3 հրացան, իսկ տան ձեղնահարկի փայտե հենասյան մոտից՝ «Ամոնալ» պայթուցիկին նմանվող նյութ և 5,5 մ երկարությամբ բիկֆուրդյան քուղ:
Կամո Ղ.-ն և Ռադիկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը