Լրահոս

20.06.2013 20:43


«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները»` ամենամյա գիտաժողով

«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները»` ամենամյա գիտաժողով

Եվրասիա միջազգային համալսարանը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ կազմակերպում է ամենամյա գիտաժողով` «Հայաստանի Հանրա­պետութ­յան սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահեր­թությունները» թեմայով ՀՀ պետական կառույցների, բուհերի ներկայացուցիչների, գիտաշխա­տող­ների և ասպիրանտների մասնակցությամբ:

Կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի արդի հիմնախնդիրները, փոքր բիզնեսի վարկավորման և վարկատու կազմակերպություններում գրավադրվող գույքի գնահատման առանձնահատկությունները և առկա խնդիրները: Կքննարկվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հիմնախնդիրներն ու բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների պարտականությունների սահմանման հարցերը, ինչպես նաև ժողովրդավարության, ազգի ինքնորոշման, հետխորհրդային շրջանի հարավկովկասյան երկրների բնական շարժընթացը: Քննարկվող թեմաների շարքում կլինեն նաև հայերենի շարահյուսության սոցիալական շերտավորվածության ուսումնասիրության, բարոյահոգևոր դաստիարակության հարցերը և այլ թեմաներ:

Այս խորագրի վերջին նյութերը