Հուլիսի 14–ին Պռոշյանում լարված ընտրություններ են սպասվում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ այս հուլիսի 14–ին Շիրակի մարզի Հովիտ գյուղում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու։
Առավել լարված ընտրություններ են սպասվում հենց Պռոշյանում։
Թեկնածուների առաջադրումը դեռ սկսված չէ, բայց ընտրություններին մասնակցելու մտադրություն արդեն իսկ հայտնել է 4 թեկնածու: Նրանց թվում է նաև Պռոշյանի գյուղապետի դաշնակցական տեղակալ Վովա Սահակյանը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հենց նրան է սատարելու ՀՅԴ–ն:
Գյուղապետի նախկին պաշտոնակատար ԱրմենուհիՄելիքյանը մդադիր չէ առաջադրվել։
Հիշեցնենք, որ Արմենուհի Մելիքյանինգյուղացիներըթույլչէինտվելմտնելգյուղապետարան, ինչից հետո նա հրաժարական էր ներկայացրել։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 2-ին Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը գյուղապետարանի դիմաց հրազենի կրակոցից սպանվել էր:
Հուլիսի 14–ին Պռոշյանում լարված ընտրություններ են սպասվում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ այս հուլիսի 14–ին Շիրակի մարզի Հովիտ գյուղում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու։
Առավել լարված ընտրություններ են սպասվում հենց Պռոշյանում։
Թեկնածուների առաջադրումը դեռ սկսված չէ, բայց ընտրություններին մասնակցելու մտադրություն արդեն իսկ հայտնել է 4 թեկնածու: Նրանց թվում է նաև Պռոշյանի գյուղապետի դաշնակցական տեղակալ Վովա Սահակյանը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հենց նրան է սատարելու ՀՅԴ–ն:
Գյուղապետի նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը մդադիր չէ առաջադրվել։
Հիշեցնենք, որ Արմենուհի Մելիքյանին գյուղացիները թույլ չէին տվել մտնել գյուղապետարան, ինչից հետո նա հրաժարական էր ներկայացրել։

7or.am