«Շիրակ կենտրոնն» իր պատրաստած տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային ավելի քան անմխիթար պայմաններին: Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական և թշվառ ընտանիքների մասին է:
Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում, առանց մեկնաբանության:
Ծայրահեղ աղքատության դեմքը
«Շիրակ կենտրոնն» իր պատրաստած տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային ավելի քան անմխիթար պայմաններին: Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական և թշվառ ընտանիքների մասին է:
Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում, առանց մեկնաբանության:
http://youtu.be/M8SzKRyyZ_4